Թրենինգներ
ՄԱՐՄՆԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ԹԵՐԱՊԻԱ
Ուսուցողական
48 ժամ

Այսօր մարմնակողմնորոշիչ թերապիան (ՄԿԹ) շատ տարածված է. այն աշխատանք է մարմնում դրոշմված ապրումների և խնդիրների հետ: Հոգում կատարվող ամեն ինչ հետք է թողնում մարմնում: Կարևոր է սովորել լսել մարմինը, նրանից եկող ազդակները: Մարմինը պահում է այն ամենի հիշողությունը, ինչ տեղի է ունեցել մեզ հետ՝ ծննդյան պահից մինչ օրս: Մարմնի և հոգու կապը երկկողմանի է: ՄԿԹ-ի նպատակն է մարմնային դրսևորումների միջոցով ուղիղ կերպով հասնել հոգեկանի խորքերը, խնդրին: ՄԿԹ-ն աշխատում է հուզական և հոգեսոմատիկ խնդիրների, ներքին կոնֆլիկտների հետ, նպաստում մկանային պատյանների քանդմանը: ՄԿԹ-ի հիմնական խնդիրն է մարմնի հետ աշխատելով՝ վերադարձնել մարդկանց ուրախությունը:

       

 Թրենինգի տեսական մասն իր մեջ ներառում է.

  • ՄԿԹ-ի հիմնական դրույթները
  • Ախտորոշումը ՄԿԹ-ում
  • Ռայխի վեգետոթերապիան
  • Լոուենի բիոէներգետիկան
  • Մ. Ֆելդենկրեյսի համակարգային մոտեցումը մարմնին
  • Մ. Ալեքսանդերի տեսությունը
  • Դ. Բոադելլայի բիոսինթեզը
  • Ռոլֆինգ

Թրենինգի ընթացքում ձեռք կբերեք հմտություններ աշխատելու.

  • Բազային հենակետերի հետ (ոտքեր, գոտկատեղ, պարանոց)
  • Գիտակցական վերահսկողության շրջանցման հետ
  • Մկանային պատյանների հետ
  • Շնչառության հետ

Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

 

Տևողությունը՝ 48 ժամ 

 

Թրենինգի արժեքը՝

ԵՊՀ ուսանողներ՝ 42000դրամ

Այլ  ուսանողներ՝ 60000 դրամ

Մասնագետներ՝ 72000 դրամ

 
Վարող
Արժեքը`
Սյուզան Սարգսյան
Կենտրոնի խմբավար