Թրենինգներ
ԽՄԲԱՅԻՆ ԿՈԳՆԻՏԻՎ ԹԵՐԱՊԻԱ (հոգեթերապևտիկ խումբ)
Անձնային աճ
3 ամիս

Հոգեթերապևտիկխումբը յուրահատուկ, բնականին մոտ միջավայր է, որտեղ դրա անդամները գործ են ունենում իրենց սխալական համոզմունքների, դեզադապտիվ միջանձնային հարաբերությունների և սթրեսի ախտանիշների հետ: Նման միջավայրում բացահայտվում են ներհոգեկան գրծընթացների և միջանձնային կապերի ողջ խորությունն ու բարդությունը: Հոգեթերապևտիկ աշխատանքի ընթացքում անձը խորքային փոխներգործության մեջ է մտնում խմբակիցների հետ, խումբը տալիս է նրան կարևոր տեղեկատվություն իր մտածողության, ընկալման և այլոց հետ հաղորդակցման ոճի վերաբերյալ: Սա անհնար է անհատական թերապիայում: Խումբը զարմանալիորեն ստեղծում է պայմաններ, որոնցում հնարավոր է դիտել և հասկանալ անձի վարքը հարաբերություններում, ինչպես նաև դուրս բերել նրա հիմնական խանգարող մտքերն ու համոզմունքները։

Կոգնիտիվ-վարքաբանական ևխմբայինաշխատանքի հնարների գրագետ համադրությունը ունենում է հզոր հոգեթերապևտիկ ազդեցություն: Այցելուն կարող է ստանալ օգնություն ինչպես հոգեթերապևտից, այնպես էլ խմբի անդամների կողմից, որպեսզի սովորի բացահայտել, ստուգել, կասկածի ենթարկել և շտկել սեփական անարդյունավետ համոզմունքները և հարաբերվելու խնդրային եղանակները: Բացի այդ, նման միջանձնային միջավայրը հանդիսանում է նոր և պոտենցիալ ռիսկային թվացող համոզմունքների, վերաբերմունքների և հմտությունների փորձարկման և յուրացման հարաբերականորեն անվտանգ միջավայր:

 

 

Խումբը բաղկացած է լինելու 6-8 մասնակցից, գործելու է փակ ֆորմատով։ Խմբի աշխատանքի տևողությունն է 2-3 ամիս /36 ժամ/՝ շաբաթական 1 կամ 2 հանդիպմամբ/որոշվելու է խմբի անդամների հետ միասին/։ Աշխատանքի սկիզը մայիսի 19-ից։

 

Կոգնիտիվթերապիայիվերապատրաստմանծրագրինմասնակցողներիհամարսահմանվածէ 10% զեղչ:

 

 

Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ ուսանողների համար՝ 45000 դրամ
Այլ բուհերի ուանողների համար՝ 54000 դրամ
Այլ ցանկացողների համար ՝ 63000 դրամ

 

Վարող
Արժեքը` 45000-63000
Դավիթ Գևորգյան
Կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար