Թրենինգներ
ԱՅՑԵԼՈՒԱԿԵՆՏՐՈՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ. Վերապատրաստման ծրագիր 3 փուլով
Ուսուցողական
126 ժամ

"ԱՅՑԵԼՈՒԱԿԵՆՏՐՈՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ"

/ԴԱՍԸՆԹԱՑ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ/

 

Մշակող և վարող հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Իրինա Խանամիրյան։

Դասընթացի նկարագրություն։ Այցելուակենտրոն հոգեթերապիան Կ․Ռոջերսի կողմից առաջարկված մոտեցում է և հանդիսանում է հոգեթերապևտիկ հիմնական ուղղություններից մեկը։ Ռոջերսյան մոտեցման համաձայն յուրաքանչյուր մարդ եզակի է, արարող, զարգացող, ունի հարուստ ներուժ, գտնվում է մշտական աճի և ինքնակատարելագործման  գործընթացում։ Որոշակի հանգամանքներից ելնելով /դաստիարակություն, շրջապատի ոչ ճիշտ մոտեցումներ և այլ/՝ մարդը կորցնում է իր իրական ես-ի նկարագիրը, կորցնում է հավասարակշռությունը և կապն ինքն իր հետ։ Համապատասխան պայմանների առկայության դեպքում հնարավոր է վերականգնել այցելուի կոնգրուենտությունը, բարձրացնել ինքնաճանաչման մակարդակը, բացահայտել թաքնված և օգտակար ներուժը, որը թույլ կտա այցելուին արդյունավետ կյանք վարել։

Դասընթացի նպատակը՝ ծանոթացում այցելուակենտրոն հոգեթերապիայի հիմնարար և սկզբունքային գաղափարների հետ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ աշխատելու համար կարևոր և անհրաժեշտ հմտությունների ձևավորում և մարզում։

Դասընթացը նախատեսված է հոգեբանների, հոգեթերապևտների, ինչպես նաև հարակից մասնագետների համար, ովքեր կարող են և ցանկանում եմ կիրառել այցելուակենտրոն հոգեթերապիայի գաղափարներն ու սկզբունքները իրենց աշխատանքում։

Դասընթացի կառուցվածք։  Դասընթացը բաղկացած է երեք փուլից։ Այն ներառում է տեսական և գործնական գիտելիքների, ինչպես նաև հոգեթերապտների անձնային աճին ուղղված մասնաբաժիններ։ Իրականացվում է ինտերակտիվ մեթոդներով։

Փուլերի ամբողջական տևողությունը՝ 128 ժամ, որոնցից 32 ժամ առաջին փուլ և 48 ժամ երկրորդ փուլի և 48 ժամ երրորդ փուլերի համար։

 

ՓՈՒԼ I "ԵՍ ՈՐՊԵՍ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏ" ԱՆՁՆԱՅԻՆ ԱՃԻ ԽՈՒՄԲ

 

Հոգեբանական և հոգեթերապևտիկ կայացման ճանապարհը բավական երկարատև կրթության փուլ է նախատեսում։ Այս ճանապարհին գիտելիքների և հմտությունների զարգացման հետ մեկտեղ կարևորագույն պայմաններից մեկը մասնագետի ինքնաճանաչումն ու ինքնաբացահայտումն է։ Սա այն անհրաժեշտ պայմաններից է, որը հետագայում ապահովում է արդյունավետ հոգեթերապևտիկ ընթացք և նախապայման է հանդիսանում չվնասելու և չվնասվելու համար։

Տվյալ փուլը նախատեսված է հոգեբանների, հոգեթերապևտների, հարակից ոլորտում աշխատող մասնագետների համար, ում գործունեությունը իրականացվում է մարդ-մարդ համակարգում։

Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին մասնագիտական ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորություն ընձեռնել։

Դասընթացը հնարավորություն է տալու անդրադառնալ հետևյալ հարցեին՝

  • Ո՞րն է իմ նպատակը տվյալ մասնագիտության մեջ
  • Ի՞նչ պահանջմունքներ ու ցանկություներ ունեմ ես այս մասնագիտության մեջ
  • Ի՞նչ եմ ես ներդնում հոգեթերապևտիկ գործընթացի մեջ
  • Անդրադարձ հարաբերություններ սեղծելու սեփական կարողություններին
  • Ինչպե՞ս եմ ես աշխատում հուզական բարձր ճնշման տակ
  • Ինչպե՞ս եմ հաղթահարում իմ կյանքի դժվարությունները
  • Ինչպե՞ս եմ արտահայտում հույզերս, զգացմունքներս
  • Դիմադրություն․ ինչպե՞ս եմ դիմադրում այցելուին
  • Կոնգրուենտություն․ ինչպես կարող եմ հասնել կոնգրուենտության թերապևտիկ գործընթացում
  • Ինչպե՞ս եմ սահմաններ հաստատում
  • Ինչպիսի՞ հոգեթերապևտ կցանկանայի լինել և այլ։

 

Փուլի տևողությունն է 32 ժամ /շաբաթական 4 ժամ/։

Թրենինգի արժեքը`

ԵՊՀ Հոգ. բաժնի ուսանողներ- 24000

Այլ ուսանողներ- 36000

Մասնագետ հոգեբաններ- 44000

Հարակից մասնագետներ- 48000

 

Տվյալ փուլը չի ենթադրում հետագա պարտադիր շարունակություն դասընթացին, սակայն այն պարտադիր է <<Այցելուակենտրոն հոգեթերապիա>> դաընթացի հետագա փուլերին մասնակցության համար։

 

 

 

ՓՈՒԼ II "ԱՅՑԵԼՈՒԱԿԵՆՏՐՈՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ․ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ"

 

Դասընթացի ծրագիր

  Այցելուակենտրոն հոգեթերապիա

  • Այցելուակենտրոն հոգեթերապիայի էությունը
  • Պատմական նախադրյալները
  • Ֆենոմենոլոգիական հայացքները հոգեթերապիյում

 

 Ես-կոնցեպցիայի զարգացումը

  • Երեխայի զարգացման պայմանները
  • Երեխայի հիմնական պահանջմունքները
  • Արդյունավետ ծնողավարության սկզբունքները
  • Երեխայի զարգացման պայմանները
  • Երեխայի հիմնական պահանջմունքները
  • Արդյունավետ ծնողավարության սկզբունքները

 

 

Հոգեպաթոլոգիան ըստ այցելուակենտրոն ուղղության

  • Ես-ին սպառնացող վտանգները
  • Պաշտպանության մեխանիզմները
  • Անձի նևրոտիկ զարգացումը

 

 

Հոգեթերապիայի էությունը

  • Այցելուակենտրոն հոգեթերապիայի հիմնական փուլերը
  • Այցելուակենտրոն հոգեթերապիայի սկզբունքները /կոնգրուենտություն, ապրումակցում, ոչպայմանական ընդունում/
  • Այցելուակենտրոն հոգեթերապիայում կիրառվող հմտություններ /էմպաթիկ լսողություն, վերբալիզացիաներ, հույզերի հետ աշխատանք, մարտահրավերներ և այլ/

 

 

 

 

Փուլի

 

Տևողությունը՝ 48 ժամ

Թրենինգի արժեքը`

ԵՊՀ Հոգ բաժնի ուսանողներ- 36000

Այլ ուսանողներ- 54000

Մասնագետ հոգեբաններ- 66000

Հարակից մասնագետներ- 72000

 

 

ՓՈՒԼ III “ԱՅՑԵԼՈՒԱԿԵՆՏՐՈՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ”

 

Այս փուլում մասնակիցներին կառաջարկվի իրական այցելուի հետ 12 հանդիպումներում փորձարկել ձեռք բերված հմտությունները և գիտելիքները և զուգահեռաբար  անցնել ինտենսիվ սուպերվիզիա։

Փուլի տևողությունը՝ 48 ժամ

Թրենինգի արժեքը`

ԵՊՀ Հոգ բաժնի ուսանողներ- 36000

Այլ ուսանողներ- 54000

Մասնագետ հոգեբաններ- 66000

Հարակից մասնագետներ- 72000

 

 

 

 

 

Վարող
Արժեքը`