Թրենինգներ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹՐԵՆԻՆԳԻ ԽՄԲԱՎԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 3 փուլով
Ուսուցողական
104 ժամ

«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹՐԵՆԻՆԳԻ ԽՄԲԱՎԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԹՐԵՆԻՆԳԸ ՎԱՐՈՒՄ Է Լ. ԳԱՐԳՐՑՅԱՆԸ

 

Ուսումնական թրենինգը բաղկացած է 3 փուլից, որից հետո երեքփուլերն անցած մասնակիցները համարվում են վերապատրաստված որպես խմբավարներ և ստանում ենԵՊՀ պաշտոնական կուտակային վկայականներ

Նրանքկարողենսկսելինքնուրույնխմբավարականգործունեություն՝սուպերվիզիայով:

Թրենինգի ամեն հաջորդ փուլին մասնակցելու համար նախորդ փուլի մասնակցությունը պարտադիր է 

     

I փուլ- ԲԱԶԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ  1-ին փուլի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն բազային գիտելիքներ և հմտություններ թրենինգային ծրագիր կազմելու, թրենինգային խումբ կազմավորելու, թրենիգային հանդիպում վարելու, խմբային քննարկումներ իրականացնելու, հանդիպումը սկսելու և ավարտելու, խմբային դինամիկայի և խմբում մասնակիցների փոփոխման օրինաչափությունների, թրենինգային վարժությունների անցկացման և մշակման առանձնահատկությունների, հետադարձ կապի տրամադման, հիմնական թրենինգային մեթոդների վերաբերյալ։

1-ին փուլի տևողությունը՝ 48 ժամ, 24 հանդիպում 2 ժամ տևողությամբ (3 ամիս):

 

II փուլ- ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԶՈՒՄ

         Թրենինգում իրականացվում է խմբավարության հմտությունների մարզում, դժվար մասնակիցների հետ աշխատանքի տեխնիկաների փորձարկում, դերային խաղեր իրականացնելու հմտությունների յուրացում և այլն: Թրենինգում տեսական և պրակտիկ մասերի հարաբերակցությունը 20/80, յուրաքանչյուր հանդիպում հիմնականում կազմված է հմտությունների պրակտիկ մարզումից, որն իրականացվում է նույն ուսումնական խմբում: Մասնակիցները հերթով հանդես են գալիս որպես տվյալ ուսումնական խմբի խմբավար, մնացած մասնակիցները մասնակցում են վարժություններին և քննարկումներին, ինչպես նաև տրամադրում են հետադարձ կապ վարողին: Թրենինգում նաև քննարկվում են որոշ կարևոր մեթոդական խնդիրներ կապված խմբային աշխատանքի հետ։

2-րդ փուլի տևողությունը՝ 36 ժամ, 18 հանդիպում 2 ժամ տևողությամբ (2.5 ամիս):

 

III փուլ-ԽՄԲԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

3-րդ փուլում մասնակիցը վարելու է ամբողջական թրենինգ, սկզբից մինչև ավարտ իր համար անծանոթ խմբում։ Սուպերվիզորի հետ համատեղ որոշվում է թրենինգի թեման, գրվում է ծրագիրը և մասնակիցը վարում է խումբը՝ սուպերվիզիայի ներքո։ Հանդիպումներից հետո մասնակիցը (մասնակիցները) քննարկում են հանդիպման առանձնահատկությունները։

 

3-րդ փուլի տևողությունը՝ 20 ժամ, 10 ժամ՝ խմբի վարում, 10 ժամ՝ սուպերվիզիա

 

 

 

Թրենինգի 1 ժամի արժեքը.

ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 750դրամ,

Այլ ուսանողներ՝ 1125դրամ,

Մասնագետ հոգեբաններ՝ 1375դրամ,

Հարակից ոլորտի մասնագետներ՝ 1500դրամ: 

 

Վարող
Արժեքը`