20.03.2020 | 
Հասարակություն
ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։

Խորհրդակցությունն անցկացնում էր ֆակուլտետի դեկան Հ. Սարգսյանը, որին մասնակցում էին դեկանի տեղակալները, ամբիոնների վարիչները, մագիստրոսական ծրագրերի ղեկավարները և գիտխորհրդի քարտուղարը:

 

Ներկաները քննարկեցին հանրապետությունում արտակարգ դրության հայտարարման պատճառով ֆակուլտետում լսարանային դասերի դադարեցման և ուսուցման առցանց տարբերակին անցնելու վերաբերյալ մի շարք խնդիրներ։ Խորհրդակցության ընթացում որոշվեց.

  1. Մինչև արտակարգ դրության ավարտը ֆակուլտետում ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկողության պատասխանատվությունը կրելու է դեկանի տեղակալ Կ. Եղոյանը։

  2. Հանձնարարել Կ. Եղոյանին մշակել և ներդնել մեխանիզմ, որը թույլ կտա վերահսկել դասացուցակով նախատեսվող դասերի առցանց անցկացումը:

  3. Հանձնարարել ամբիոնների վարիչներին տեղեկացնել իրենց ամբիոնի դասախոսներին առցանց դասավանդման տարբեր հնարավորությունների և գործիքների վերաբերյալ:

  4. Հանձնարարել դեկանի տեղակալ Գ. Բարխուդարյանին ապահովել բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքի թեմայի ընտրության և գրանցման առցանց իրականացումը:

  5. Հանձնարարել Կ. Եղոյանին մշակել և հրապարակել բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի հանձնման ու նախապաշտպանության նոր ժամանակացույց (պաշտպանության ժամկետները չեն փոխվում):
Այլ նորություններ
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ZOOM» ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես պետք է պաշտպանել «Zoom»-ով իրականացվող դասերը ներխուժումներից: