26.08.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
 ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն արժանացել է 2021 թվականի Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի «Հոգեբանների միջազգային ներդրման մրցանակ»-ին:

2021 թ. Ամերիկյան hոգեբանական ասոցիացիան (ԱՀԱ) «2021 APA Citation for Global Citizen Psychologists» մրցանակ է շնորհել ԵՊՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանին։

 

Միջազգային ներկայացուցչական հանձնաժողովն ուսումնասիրել է Հ. Ավանեսյանի գիտական, մանկավարժական և կամավորական գործունեությունը՝ նրա հրապարակումները վեց լեզուներով, միջազգային գիտաժողովների մասնակցությունը, հոգեբանական ամսագրերի խմբագրություններին անդամակցելը, երկրաշարժից և պատերազմից հետո մատուցված ծառայությունները:

 

 

ԱՀԱ միջազգային մրցանակաբաշխության օրը նախագահող Դոկտոր Բրայան Ր. Դեվիսը (ԱՄՆ) Հ. Ավանեսյանին ներկայացրել է որպես «հոգեբանական գիտության գնահատված դեսպան»՝ միջազգային, տարածաշրջանային և համայնքային մակարդակում տասնամյակներ շարունակ մատուցած ծառայության համար։

 

Պրոֆեսոր Ավանեսյանը, ելույթ ունենալով, համառոտ նկարագրել է իր երկրի առջև ծառացած հոգեբանական մարտահրավերներին դիմակայելու, սթրեսի նվազեցման գործում հոգեբանության կարևոր դերը և շնորհակալություն հայտնել ԱՀԱ-ի միջազգային հանձնաժողովին՝ իր և գործընկերների ջանքերը գնահատելու համար։

 

Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը

Այլ նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՆԳՆԵԼՈՒ Է ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ. ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐՊՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության նոր պայմանագիր՝ զարգացնելու կրթական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում առկա փոխգործակցությունը:
«ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ». ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
Ծաղկաձորում մեկնարկել և ընթանում է «Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում կազմակերպված եռօրյա աշխատաժողովը՝ «Դոկտորական կրթության կարգավորման շրջանակը» խորագրով։