Առաքելությունը


Որակի ապահովման կենտրոնը Երևանի պետական համալսարանի ինքնու­րույն կառուցվածքային ստորաբաժանում է, որի առաքելությունը համալսա­րանում որակի ներքին ապահովման մեխա­նիզմ­ների գործադրումը և որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումն է: 

 

Երևանի պետական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) կանոնադրությունը հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից 2012 թ-ի սեպտեմբերի 27-ի թիվ 1 նիստում (որոշում Զ)։

 

ՈԱԿ-ը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման նպատակով համագործակցում է ԵՊՀ այլ կառուցվածքային ստորաբաժանումների և արտահամալսարանական տարբեր կազմակերպությունների հետ և իրականացնում իր առջև դրված հիմնական գործառույթները։


Երևանի պետական համալսարանի որակի ապահովման հայեցակարգը հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից 2012 թ-ի սեպտեմբերի 27-ի թիվ 1 նիստում։

 

ԵՊՀ որակի ապահովման հայեցակարգի հիմքում Համալսարանի ՈԱ համակարգի առաքելությունն է, այն է` նպաստել Համալսարանի գործունեության հիմնական ոլորտներում (կրթություն, գիտություն և հանրային ծառայություններ) վստահության ամրապնդմանը և հավաստել, որ Համալսարանի շնորհած որակավորումների որակն ու գործող չափորոշիչները պահպանվում, շարունակաբար բարելավվում և արդյունավետ կառավարվում են։



Կենտրոնի խնդիրներն են.

  1. ԵՊՀ որակի ապահովման (ՈԱ) քաղաքականության և ռազ­մա­­վարու­թյան մշակում և պարբերական վերանայում, վարչական աջակցություն բոլոր մա­կար­դակներում՝ դրանց իրագործ­մանը:
  2. Որակի միասնական չափանիշների պահպա­նում, ՈԱ գործընթաց­ների ներդաշնակեցում և իրականացում ԵՊՀ գոր­ծու­նեության բոլոր հիմնա­կան ոլորտներում:
  3. Կրթության որակի համար ԵՊՀ հաշվետվողա­կանու­թյան ապահովում ներքին (ուսանողներ, դասախոսական և վարչական կազմ) և արտաքին (դիմորդներ, շրջանավարտներ, գործատու­ներ, պետություն և հասարա­կու­թյուն) շահեկիցների առջև:
  4. Կանոնակարգային և կազմակերպական հենքի ստեղծում և վարչական օժանդակություն` համալսա­րանի և նրա կրթա­կան ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմա­գրման համար, որակի ներքին և արտաքին գնահատման գործըն­թացների միջև կապի ապահովում:
  5. Ազգային, տարածաշրջանային և միջազգային ՈԱ գործա­կա­լություննե­րի և համալսարանների ՈԱ կենտրոնների հետ կապերի հաստատում և ամրապնդում:

Կենտրոնի գործառույթներն են.

  1. մշակում, իրականացնում և մշտապես բարելավում է որակի ներքին ապահովման գործընթացները, զեկուցում դրանց արդյունքների մասին, սահմանում է որակի ներքին չափանիշներ և չափորոշիչներ` ընդունված եվրոպական պահանջներին համահունչ,
  2. մշակում է ԵՊՀ ՈԱ կանոնակարգային, ընթացակարգային և չափորոշիչ փաստաթղթերը,
  3. համակարգում, վերահսկում և վարչական աջակցություն է տրամադրում ՈԱ գործընթացների իրականացմանը ԵՊՀ բոլոր ստորաբաժանումներում,
  4. ապահովում է ՈԱ գործընթացների և ընթացակարգերի թափանցիկությունը, դրանցում ուսանողների, շրջանավարտների, հիմնական գործատուների և արտաքին փորձագետների գործուն մասնակցությունը,
  5. կազմակերպում է ԵՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացը, համապատասխան զեկույցի պատրաստումը և հաջորդող գործողությունների պլանավորումն ու վերահսկումը,
  6. համակարգում է համալսարանի ստորաբաժանումների աշխատանքը հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ժամանակ,
  7. համագործակցում է ՀՀ մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հետ,
  8. ապահովում է կրթական ծրագրերի մշակման և իրականացման որակի հսկողությունը և ստուգում դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին,
  9. պատրաստում է ՈԱ ընթացակարգեր կրթական ծրագրերի մշակման, հաստատման, ընթացիկ մոնիթորինգի (մշտադիտարկման) և պարբերական վերանայման համար, համակարգում և աջակցում է դրանց իրականացմանը ԵՊՀ բոլոր ստորաբաժանումներում,
  10. կազմակերպում է կրթական ծրագրերի պարբերական վերանայման գործընթացները` ՈԱ ընթացակարգերին համապատասխան, ստուգում է նոր և վերանայված կրթական ծրագրերի փաստաթղթային փաթեթները,
  11. համակարգում է ԵՊՀ կրթական ծրագրերի որակի ինքնագնահատումը և օժանդակում դրանց արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին,
  12. մշակում և իրականացնում է դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման ՈԱ գործիքակազմը (հարցումներ, ֆոկուս-խմբեր և այլն) և ընթացակարգերը,
  13. համագործակցում է ԵՊՀ գիտական խորհրդի և ֆակուլտետների գիտական խորհուրդների ՈԱ մշտական հանձնաժողովների հետ և աջակցում նրանց աշխատանքներին:

Աշխատակազմը՝

Տնօրեն`
Արմեն Բուդաղյան, տ.գ.թ., դոցենտ

էլ. հասցե` abudaghyan@ysu.am, հեռ. (010) 5706 77, ներքին`11-21

Առաջատար մասնագետներ`

Մարի Սանթուրջյան, ասիստենտ

էլ. հասցե` santmary@ysu.am, հեռ. (060) 710014, ներքին` 10-14

Անահիտ Բրուտյան, բ.գ.թ., դոցենտ

էլ. հասցե` anahitbrutyan@ysu.am, հեռ. (060) 710015, ներքին` 10-15

 

Մասնագետներ`

Լաուրա Սիմոնյան, մագիստրոս

էլ. հասցե` laura.simonyan@ysu.am, հեռ. (060) 710014, ներքին` 10-14

Լիլիթ Խաչիկյան, մագիստրանտ

էլ. հասցե` lilitkhachikyan@ysu.am, հեռ. (060) 710015, ներքին` 10-15

Օլգա Բուդաղյան

էլ. հասցե` budaghyan@ysu.am, հեռ. (060) 710117, ներքին` 11-17

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am