Հետազոտական հմտությունների զարգացման նոր հնարավորություն
10.07.14
Հետազոտական հմտությունների զարգացման նոր հնարավորություն
ՀՌԿԿ-Հայաստանը, կարևորելով Հայաստանում հասարակագիտական հետազոտությունների ոլորտում բարձրորակ քանակական հետազոտության մեթոդաբանության կիրառությունը, Ծաղկաձորում նախաձեռնում է ամառային դպրոց` ոլորտի մասնագետների ներգրավմամբ:

Միջոցառման ծրագիրը ներառում է քանակական հետազոտության մեթոդաբանությանն առնչվող տարբեր թեմաներ, այդ թվում հետազոտության նախագծում, հետազոտական հարցերի և հիպոթեզների ձևակերպում, ընտրանքի և հարցաթերթի ձևավորում, դաշտային աշխատանքի իրականացում, տվյալների վերլուծություն և այլն:

 

Դպրոցի նպատակը մասնակիցների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացումն է քանակական հետազոտության տարբեր փուլերում: 

 

Ամառային դպրոցը նախատեսված է ԵՊՀ ասպիրանտերի, կրտսեր հետազոտողների և դասախոսների, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են քանակական հետազոտությունների մեթոդաբանությամբ: 

 

Ամառային դպրոցին կարող են մասնակցել տվյալ թեմայով հետաքրքրված բոլոր ցանկացողները: Դիմորդները պետք է ունենան հասարակագիտական կրթություն, որոշակի սոցիոլոգիական գիտելիքներ և համակարգչային հմտություններ:

 

Ամառային դպրոցը տևելու է 5 օր, գնահատումն ու ամփոփումը տեղի կունենան վերջին օրվա ընթացքում: 

 

Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է:  Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է` անգլերենով տրամադրվող գրականության և նյութերի յուրացման համար: Ամառային դպրոցի դասընթացներն անցկացվելու են համակարգչի միջոցով, և յուրաքանչյուր մասնակից պետք է իր հետ բերի անձնական օգտագործման համակարգիչ:

 

Դիմումներն ընդունվում են առցանց և կդիտարկվեն մրցակցային սկզբունքով: Բոլոր դիմորդները կգնահատվեն ՀՌԿԿ-Հայաստանի գնահատման համակարգով: Նախընտրությունը կտրվի ԵՊՀ դիմորդներին: Ամառային դպրոցի մասնակցության հնարավորություն կստանա 15 դիմորդ:

 

Ամառային դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր: 

 

Գրանցման համար դիմել ՀՌԿԿ-Հայաստանին crrc@crrc.amէլեկտրոնային փոստով` հայտադիմումի ձևը ստանալու համար կամ լրացնել այն այստեղ: Հայտերն ընդունվում են մինչև 2014 թ-ի հունիսի 19-ը, ժամը 17:00-ն:

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am