ԵՊՀ կրթական ծրագրերի արդյունավետության գնահատման գործող մեխանիզմներից են ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ տարեկան պարբերականությամբ իրականացվող հարցումները, որոնք անցկացվում են 2009 թվականից։
Հարցումներն իրականացնելու համար կիրառվում են համապատասխան հարցաթերթ և կարգ, որոնք մի քանի անգամ վերանայվել են։ ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ հարցումների կազմակերպման կարգը վերջին անգամ (նոր խմբագրությամբ) հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի 2017 թ․ հոկտեմբերի 12-ի թիվ 1 նիստում: ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ հարցումը ԵՊՀ որակի ապահովման ներքին համակարգի կարևորագույն բաղադրիչներից է և իրականացվում է առցանց եղանակով: Հարցմանը մասնակցում են ԵՊՀ բակալավրիատի ու մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգի բոլոր շրջանավարտները:
Հարցումների կազմակերպման կարգը սահմանում է դրանց անցկացման, արդյունքների մշակման և օգտագործման պայմանները, իսկ հարցաթերթը պարունակում է համապատասխան բաժին, որտեղ շրջանավարտները գնահատում են իրենց բավարարվածությունը կրթական ծրագրերի բովանդակությունից և ուսուցման մեթոդաբանությունից։ Հարցումների արդյունքներն ամփոփվում, վերլուծվում և հրապարակվում են համապատասխան տարեկան զեկույցում, որը քննարկվում է ԵՊՀ գիտական խորհրդի նիստում։
2019/2020 ուստարվա շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ հարցման արդյունքների ամփոփումը տե՛ս հետևյալ հղումով՝ http://www.ysu.am:
Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:
Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ
Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am