ԵՊՀ կրթական ծրագրերի ներքին գնահատումը իրականացվում է համաձայն ԵՊՀ կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգի: 2019/2020 ուստարում կրթական ստորաբաժանումների (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) կողմից իրականացվել է նոր վերանայված մագիստրոսական կրթական ծրագրերի մոնիթորինգը, որի արդյունքում գնահատվել է շուրջ 120 կրթական ծրագիր:
Մոնիթորինգի զեկույցները պարունակում են ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծություն և գնահատում, SWOT վերլուծություն, ինչպես նաև կրթական ծրագրերի բարելավման միջոցառումների պլանները:
Մոնիթորինգի զեկույցների հիման վրա ԵՊՀ ՈԱԿ-ը կազմել է համապատասխան մագիստրոսական կրթական ծրագրերի մոնիթորինգի արդյունքների համահավաք զեկույցը և ամփոփումը:
2021/2022 ուստարում նախատեսված է նաև իրականացնել լրամշակված նոր բակալավրական կրթական ծրագրերի իրականացման մոնիթորինգ:
Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:
Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ
Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am