ԵՊՀ պաշտոնական փաստաթղթեր
 

«Երևանի պետական համալսարանի պաշտոնական փաստաթղթեր» ենթաբաժնում ներառված են ԵՊՀ կառավարման մարմինների և ստորաբաժանումների կանոնադրությունները, աշխատակարգերը, նրանց գործունեությունը սահմանող կանոնակարգերը, վարչական պաշտոնների ընտրության ընթացակարգերը: 


Սույն ենթաբաժնում ներառված են նաև ԵՊՀ 2010-2014 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը և իրականացման ժամանակացույց-պլանը, համաձայն որոնց ԵՊՀ-ն պլանավորում և իրականացնում է իր գործունեությունը:


ԵՊՀ գործունեության արդյունավետության գնահատման համար պարբերաբար կազմվում է ԵՊՀ գործունեության գնահատման առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) լրակազմը, որտեղ վեր են հանվում ԵՊՀ ձեռքբերումները և բարելավման կարիք ունեցող կողմերը: Այստեղ ներկայացված են վերջին հինգ տարիների (2008-2013) ԳԱՑ-երը:


ԵՊՀ յուրաքանչյուր տարվա գործունեության ձեռքբերումները և բացթողումներն ամփոփվում են  ԵՊՀ ռեկտորի և ստորաբաժանումների տարեկան հաշվետվություններով,  բյուջեի կազմմանը, հաստատմանը և կատարողականին վերաբերող փաստաթղթերով, որոնք նույնպես տեղ են գտել այստեղ: Տվյալ փաստաթղթերը ԵՊՀ-ի իրավական ակտերն են, որոնք կարգավորում  են կենտրոնական և ֆակուլտետային մարմինների գործունեությունը և սահմանում են  նրանց հաշվետվողականության կարգը:

  1. ԵՊՀ կանոնադրություն (2011)
  2. ԵՊՀ ֆակուլտետի օրինակելի կանոնադրություն (նոր խմբագրությամբ հաստատել է ԵՊՀ գիտական խորհուրդը 2012 թ.)
  3. Երևանի պետական համալսարանի խորհրդի աշխատակարգ (ընդունել է ԵՊՀ խորհուրդը 2006 թ.)
  4. ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգ (նոր խմբագրությամբ ընդունել է ԵՊՀ գիտական խորհուրդը 2011 թ.)
  5. ԵՊՀ ռեկտորատի կանոնակարգ (գործողը ընդունել է ԵՊՀ գիտական խորհուրդը 2011 թ.)
  6. ԵՊՀ ընդհանուր բաժնի կանոնադրություն (3.06.2004)
  7. ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կանոնադրություն (2006)
  8. Ուսանողական խորհրդի կանոնադրություն (2010 թ.)
  9. Ուսանողական գիտական ընկերության կանոնադրություն (2001 թ.)
  10. Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության ընթացակարգ (ընդունել է ԵՊՀ խորհուրդը 2006 թ.)
  11. ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգ (նոր խմբագրությամբ հաստատել է ԵՊՀ գիտական խորհուրդը 2012 թ.)
  12. ԵՊՀ ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգ (նոր խմբագրությամբ ընդունել է ԵՊՀ գիտական խորհուրդը 2012 թ.)
  13. ԵՊՀ Գիտական խորհրդի Որակի ապահովման մշտական հանձնաժողովի աշխատակարգ (հաստատված ԵՊՀ ԳԽ կողմից 2012 թ. ապրիլին)
  14. ԵՊՀ ԳԽ որոշում ԵՊՀ ԳԽ ՈԱ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին (9.02.2012)
  15. ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ (հաստատված է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից 2010 թ. նոյեմբերի 18-ին)
  16. ԵՊՀ (2010-2014 թթ.) զարգացման ռազմավարական ծրագիր
  17. ԵՊՀ 2010-2014 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլան (հաստատվել է ԵՊՀ գիտխորհրդի կողմից 2010 թ.)
  18. ԵՊՀ ՊՈԱԿ-ի եկամուտների և ծախuերի տարեկան նախահաշիվ (հաստատել է ԵՊՀ խորհուրդը, 2012)
  19. ԵՊՀ ՊՈԱԿ-ի եկամուտների և ծախuերի (բյուջե) տարեկան կատարողական (հաստատել է ԵՊՀ խորհուրդը, 2012)
  20. ԵՊՀ ՊՈԱԿ-ի եկամուտների և ծախuերի տարեկան նախահաշիվ (հաստատել է ԵՊՀ խորհուրդը, 2013)
  21. Երևանի պետական համալսարանում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագիր (2011-2012)
  22. ԵՊՀ գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները (2008-2013) (Երևան 2013)

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am