ՆԱԽԿԻՆ ՈՒԳԸ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
22.12.17
ՆԱԽԿԻՆ ՈՒԳԸ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Դեկտեմբերի 21-ին կայացած գիտխորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում մի շարք համալսարանականներ արժանացան պարգևների և շնորհակալագրերի:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նախկին և ներկայիս առավել ակտիվ ՈՒԳԸ նախագահներին ու անդամներին ուսանողական կառույցի 70-ամյակի կապակցությամբ մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց փոխնախարար Վահրամ Մկրտչյանը:

 

«Հարկ է նշել, որ Մայր բուհն այն կազմակերպված թիմն է, որը օրակարգ է ձևավորում ինչպես քաղաքական, այնպես էլ գիտական հարթակում: Շնորհակալ ենք, որ շարունակում եք պատշաճ կերպով իրագործել ձեր առաքելությունը՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի»,- ասաց փոխնախարարը:

 

Վահրամ Մկրտչյանը ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կայացման և զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար և ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով պարգևատրեց ՈՒԳԸ նախկին նախագահներ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին, գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանին ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանին:

 

 

 

Պատվոգրերի արժանացան նաև ՈՒԳԸ նախկին նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, Պատմության ֆակուլտետի դասախոս Միքայել Մալխասյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ, ՈՒԳԸ ներկայիս նախագահ Մհեր Հակոբյանը:

 

Շնորհակալագրերով պարգևատրվեցին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Գոռ Ալեքսանյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրանտ, ՈՒԳԸ փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանը, ինչպես նաև Իրավագիտության ֆակուլտետի մագիստրանտ, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տիգրան Դադունցը:

 

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am