ԵՊՀ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
12.02.18
ԵՊՀ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
Համալսարանի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցել է նաև ԵՊՀ պատվիրակությունը՝ ի դեմս ռեկտոր Արամ Սիմոնյանի:

ԵՊՀ պատվիրակության կազմում էին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

Թբիլիսիի պետական համալսարանը (ԹՊՀ) հիմնադրվել է 1918 թվականին վրացի պատմաբան Իվանե Ջավախիշվիլու և նրա հետևորդների ջանքերով։

 

ԹՊՀ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է փետրվարի 7-ին: Այդ օրը՝ առավոտյան, Վրաստանի նախագահ Գիորգիո Մարգվելաշվիլին հյուրընկալել է հոբելյանական տոնակատարությունների մասնակից բոլոր հյուրերին: Երեկոյան տեղի է ունեցել ԹՊՀ «ART»-ի և պետական կոնսերվատորիայի միասնական տոնական համերգը:

 

Փետրվարի 8-ին անցկացվել է տոնական հանդիպում, որին մասնակցել են ոչ միայն երկրի կարևոր դեմքերը, այլև պատվիրակություններ ավելի քան 50 առաջատար համալսարաններից: Այդ օրը հյուրերին ընդունել է նաև Վրաստանի Ազգային ժողովի ողջ կազմը՝ նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ: Նույն օրը մատուցվել է պատարագ Թբիլիսիի գլխավոր Սուրբ Երրորդություն մայր տաճարում: Փետրվարի 8-ի երեկոյան ընդունելություն-ընթրիք է կազմակերպել երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

 

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության հեռանկար` անցյալի վերարժևորում և մտքեր ապագայի վերաբերյալ» խորագրով համաժողով, ինչպես նաև ԹՊՀ պատվարժան դոկտորի կոչման հանձնման և համալսարանի մեդալով պարգևատրելու արարողություն: Այդ օրը երեկոյան պատվիրակություններին ընդունել է նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

 

«Իր պատմության ընթացքում Թբիլիսիի պետական համալսարանը դարձել է գիտական կարևոր կենտրոն, որն ահռելի ազդեցություն ունի երկրի գիտական կյանքի վրա: Այժմ ԹՊՀ-ն նշանակալի և ժամանակակից համալսարան է, որտեղ բազմակողմանի զարգացման գործընթացը, ինչպես նաև որակյալ մասնագետների վերապատրաստումը նպաստում են կրթության ընդլայնմանն ու գիտության ինտեգրմանը: ԹՊՀ-ն հայտնի, հեղինակավոր և դինամիկ զարգացող համալսարաններից մեկն է»,- իր ելույթում նշել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am