ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
09.11.18
 ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր բաց դռների օր էր:

Ֆակուլտետը հյուրընկալել էր Երևանի N 139 և N 184 ավագ և N 108 միջնակարգ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները:

Աշակերտներին սկզբում դիմավորեց Մինչհամալսարանական կրթության վարչության աշխատակից Սաթենիկ Աբրահամյանը, որից հետո նրանք հանդիպեցին Կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանի, Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագյուլյանին ու Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ, դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանի հետ:

Աննա Կարապետյանն աշակերտներին ներկայացրեց Կենսաբանության ֆակուլտետի կառուցվածքը, մասնագիտության առանձնահատկություններն ու նրբությունները. «Կենսաբանությունը մի գիտություն է, որը փոխկապակցված է բոլոր գիտությունների հետ: Մարդը կենսաբանությանն առնչվում է ողջ կյանքի ընթացքում»,- ասաց ամբիոնի վարիչը:

Վերջինս անդրադարձավ մարդուն, բնությանն ու կենդանական աշխարհին սպառնացող խնդիրներին, վտանգներին և հրավիրեց աշակերտների ուշադրությունը:



Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի կարևորության և հիմնախնդիրների մասին խոսեց ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագյուլյանը: Նա ներկայացրեց, թե որքան պահանջված են աշխատաշուկայում բուսաբաններն ու սնկաբանները:

Ծանոթանալով ֆակուլտետի կառուցվածքին՝ աշակերտները շրջեցին ամբիոներով, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, լսեցին դասախոսություններ:

Երևանի N108 միջնակարգ դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհին Ն. Անատոլյանը, որը հենց Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտներից է, փաստեց, որ այս այցելություններն օգնում են աշակերտներին մասնագիտության կողմնորոշման հարցում:

Անգին Խաչատրյան

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am