ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
10.07.19
ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Երևանի պետական համալսարանի Ե․ Չարենցի անվան լսարանում այսօր տեղի ունեցավ Ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի և բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Արարողությունը սկսելուց առաջ դեկան Պավել Բալայանը շնորհավորեց ուսանողներին ու մաղթեց նրանց նորանոր հաջողություններ իրենց հետագա կյանքում՝ ասելով, որ ամեն անգամ ճանապարհելով շրջանավարտներին՝ նրանց են տալիս իրենց՝ անսահման բարությունով լի սրտից մի կտոր։

«Եղե՛ք արժանի Երևանի պետական համալսարանի շրջանավարտի կոչմանը, եղե՛ք արժանի Ռուս բանասիրության ֆակուլտետի շրջանավարտի կոչմանը»,- հորդորեց Պ․ Բալայանը։



Մագիստրատուրայի և բակալավրիատի շրջանավարտներին շնորհավորեցին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։
Շնորհավորական խոսքերից հետո շրջանավարտները դեկանին և դասախոսներին շնորհակալություն հայտնեցին իրենց ուսումնառության տարիների համար՝ նշելով, որ ֆակուլտետում, բացի որակյալ գիտելիքներից, ստացել են նաև ջերմ ու հոգատար վերաբերմունք։

«Շնորհակալ ենք ձեզ։ Մեծ պատիվ էր լինել ձեր ուսանողը։ Մենք պարտավոր ենք հպարտ լինել Երևանի պետական համալսարանի շրջանավարտները լինելու համար»,- նշեց բակալավրիատի շրջանավարտ Միլենա Մկրտչյանը։



Մյուս ուսանողները ևս միացան շնորհակալական խոսքերին, ինչից հետո հանդիսավոր ստացան իրենց դիպլոմները։

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am