ԵՊՀ-Ն ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՈՎ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ Է
09.08.19
ԵՊՀ-Ն ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՈՎ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ Է
Համալսարանների վարկանիշների համաշխարհային կենտրոնը (Center for World University Rankings) հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի ցանկը, որտեղ ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներից 2 հազար բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Երևանի պետական համալսարանը ևս ընդգրկված է այդ ցանկում՝ զբաղեցնելով 1930-րդ տեղը։ Հնարավոր 100 միավորից ԵՊՀ-ն վաստակել է 66.1 միավոր՝ առաջ անցնելով Խորվաթիայի Օսյեկի Ստրասմայերի անվան և Թուրքիայի Բահչեշեհիրի համալսարաններից, Ֆրանսիայի Նանտի կենտրոնական դպրոցից, ինչպես նաև առաջատար պետությունների այլ հայտնի բուհերից։

Աղյուսակը կազմելիս հեղինակներն առաջնորդվել են կրթության որակով, կատարված հետազոտությունների արդյունքներով, շրջանավարտների աշխատանքի անցնելու հնարավորություններով, ինչպես նաև հաշվի են առել բուհերի ֆակուլտետներում աշխատող դասախոսների միջազգային մրցանակները, պարգևներն ու մեդալները, միջազգային գիտական ամսագրերում հրատարակված աշխատատարությունների թվերը, հղման ցուցանիշները։

2 հազար բուհ ընդգրկող ցուցակում առաջին հորիզոնականները զբաղեցնում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բուհերը։ Առաջատարը Հարվարդի համալսարանն է, երկրորդ տեղն է զբաղեցնում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, իսկ երրորդ տեղում է Ստենդֆորդի համալսարանը։

Ցուցակն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am