«IEEE» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
09.10.19
«IEEE»  ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ  ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿՈՒՆԵՆԱ  ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«IEEE» կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանին, որից հետո ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն:

 

 «IEEE»-ն  աշխարհի ամենամեծ  ինժեներական  պրոֆեսիոնալ կազմակերպությունն է էլեկտրոնիկայի և համակարգչային ոլորտում՝  բաղկացած  ավելի քան 421.000 անդամներից, որոնք 160 երկրներում իրականացնում են իրենց մասնագիտական  գործունեությունը:

 

Հանդիպմանը ներկա էին  ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը,  «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի  նախագահ Երվանդ Զորյանը, «IEEE»  CS-ի տնօրեն, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սիսիլիա Մետրան:

 

Ներկայացնելով «IEEE» կազմակերպության գործունեությունը՝ Սիսիլիա Մետրան նշեց, որ «IEEE» կազմակերպությունն առաջատար է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են  համակարգչային տեխնիկան, էլեկտրական էներգիան, օդատիեզերական և սպառողական էլեկտրոնիկան, կենսաբժշկական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը:

«Մենք ամեն տարի անցկացնում ենք ավելի քան 1600 գիտաժողով աշխարհի տարբեր երկրներում:  Ունենք  500-ից  ավելի  մասնաճյուղ աշխարհի 168 երկրներում  և ուրախ ենք տաղեկացնելու, որ համակարգչային հանրության մասնաճյուղ ունենք նաև այստեղ՝ Հայաստանում»,- նշեց պրոֆեսոր Սիսիլիա Մետրան:

Մեզ հետ զրույցում  «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի նախագահ Երվանդ Զորյանը նշեց, որ  թեև Հայաստանում մինչ այս «IEEE»-ի մասնաճյուղ չի եղել, բայց այս բնագավառում գործունեությունը տարիներ ի վեր ծավալվել է:

 

Հարկ է նշել, որ մինչ հիմա ամենամոտ մասնաճյուղերը գտնվում էին Ռուսաստանում և Թուրքիայում:

Մասնաճյուղի բացման գործում կատարած աշխատանքի համար հավաստագրով պարգևատրվեց  ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, միկրոէլեկտրոնիկայի միջազգային  օլիմպիադայի կազմակերպման գործում ներդրում ունենալու համար հավաստագրերով պարգևատրվեցին  «Յունիքոմփ» ընկերության նախագահ Արմեն Բալդրյանը և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:

 

Հանդիպման երկրորդ հատվածում Սիսիլիա Մետրան հանդես եկավ «Reliability and safety challenges in IOT era» («Հուսալիության և ապահովության մարտահրավերներն իրերի համացանցի ժամանակաշրջանում») թեմայով դասախոսությամբ:

Անի Պողոսյան

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am