ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
15.09.20
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ կապված Հանրային հեռուստաընկերության 2020 թ. սեպտեմբերի 10-ի եթերում հնչած տեղեկատվության հետ:

Հանրային հեռուստաընկերության 2020 թ.-ի սեպտեմբերի 10-ի եթերում տարածվեց իրականությանը չհամապատասխանող և ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի անունը շահարկող տեղեկատվություն՝ կապված Հայաստանում Բաց հասարակության հիմնադրամների կողմից վերջինիս ֆինանսավորվելու հետ: Հարկ ենք համարում փաստել, որ հիշյալ կառույցի կողմից ֆինանսավորվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից իրականացվող ծրագրերը, այլ ոչ թե անձինք.  Իրավագիտության ֆակուլտետի և Հայաստանում Բաց հասարակության հիմնադրամների համագործակցությունը ձևավորվել և իրականացվել է 1999-2007 թթ.-ին և ուղղված է եղել գիտակրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը: 2008 թ.-ից համագործակցությունը դադարեցվել է՝ նշված կառույցի գործունեության ծրագրային ուղղությունների փոփոխման հետևանքով: 

 

Հարկ է նշել, որ 1996 թ.-ից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ֆակուլտետի և կրթական գործընթացի շահերից ելնելով, իրականացրել և իրականացնում է արդյունավետ համագործակցություն բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների և կազմակերպությունների (ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության,  Եվրոպայի Խորհրդի գրասենյակի, Ամերիկյան Միջազգային զարգացման գործակալության (USAID), Ամերիկայի իրավաբանների միություն (ABA), Միավորված ազգերի կազմակերպության կառույցների, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և այլոց)  հետ՝ ֆակուլտետի արդիականացման, ենթակառուցվածքային ցանցի ընդլայնման, կարողությունների և հմտությունների կատարելագործման նպատակով:

 

Անթույլատրելի ենք համարում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ֆակուլտետի դեկանի անվան շահարկումը ցանկացած դրդապատճառներով և հորդորում ենք Հանրային հեռուստաընկերությանը մնալ Հանրային շահերի տիրույթում, պահպանել լրագրողական էթիկան և զերծ մնալ ցանկացած բնույթի տեղեկատվական մանիպուլյացիաներից:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

 

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am