Վարպետության դասը, որը կազմակերպել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, վարում էր HR մասնագետ Մելինե Մուրադյանը:
Դասընթացի ժամանակ քննարկվեցին մի շարք թեմաներ՝ հավաքագրման պլանավորում, պաշտոնի նկարագիր և թեկնածուի բնութագիր, աղբյուրների պլանավորում, ապագա կադրերի ռեզերվի պլանավորում, հավաքագրման ձագար՝ թիրախային աղբյուրներ, արտաքին տաղանդների հայտարարություն, դիմում, ընտրության փուլեր, ընտրում, աշխատողի դիմավորում և ադապտացում, աշխատողի ձեռնարկ, պրակտիկ օրինակների քննարկում:
Մասնագետի խոսքով, գործատուն թեկնածուին աշխատանքի ընդունելիս հաշվի է առնում մի շարք հատկանիշներ՝ առաջնահերթությունը տալով պահանջվող իրազեկությանը:
«Թեկնածուն ընտրվում է իրազեկության, փորձի, կրթության որակավորման հիման վրա, ինչպես նաև մոտիվացիայով, բնավորության գծերով և, իհարկե, «culture fit» ընկերության մշակույթին համապատասխան»,- տեղեկացրեց Մելինե Մուրադյանը:
Ըստ նրա՝ իրազեկությունն է հնարավորություն տալիս միավորելու և օգտագործելու կուտակած գիտելիքներն ու փորձը, ինչի շնորհիվ հնարավոր է մասնագիտական իրավիճակներում կողմնորոշվել և անհրաժեշտ արդյունք ստանալ:
Մասնագետն անդրադարձավ նաև աշխատանքի ընդունման «տաղանդների աղբյուրներին»՝ դրանք պայմանականորեն բաժանելով երկու մասի՝ ներքին և արտաքին. «Սովորաբար, թափուր պաշտոնների դեպքում կադրերին նախ ընտրում են ներքին թեկնածուներից, որոնք տիրապետում են ընկերության մշակույթին և տեղյակ են նիստուկացին, ապա դիմում են արտաքին թեկնածուներին, որոնք աշխատաշուկայում առկա թեկնածուներն են կամ նախկին պրակտիկանտները»:
Վարպետության դասի ընթացքում դասընթացավարը խոսեց աղբյուրների և ապագա կադրերի ռեզերվի պլանավորման մասին:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակից Օֆելյա Թադևոսյանի խոսքով, կենտրոնը մշտապես կազմակերպում է նման դասընթացներ և հանդիպումներ։ «Այսօրվա վարպետության դասի նախաձեռնողը գործընկեր կազմակերպությունն էր, և համատեղ քննարկումների արդյունքում ընտրվեց այս թեման` հաշվի առնելով ուսանողների հետաքրքրվածությունն ու HR մասնագիտության մեծ պահանջարկը։ Նմանատիպ հանդիպումները նպաստում են ուսանողների նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, աշխատաշուկայում ինտեգրմանը։ «Envirotech Armenia» ընկերության հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ, որի մասին արդեն կտեղեկացնենք մեր էլեկտրոնային հարթակներով»,- նշեց Օֆելյան։
Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:
Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ
Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am