ԿԱՐԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
23.02.21
ԿԱՐԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կարեն Թռչունյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար:

Կենսաբ. գիտ. դոկտոր, դոցենտ Կարեն Թռչունյանն ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը: 2011-2013 թթ. նա սովորել է ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրայում:

 

2011-2015 թթ. եղել է կրտսեր գիտաշխատող, 2015 թ. առ այսօր աշխատում է Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում: 2015-2019 թթ. եղել է Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, 2019 թվականից՝ նույն ամբիոնի դոցենտ: 2018 թվականից Կարեն Թռչունյանը ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրենն է:

 

Նա մասնակցել է մի շարք դրամաշնորհային ծրագրերի և վերապատրաստումների, անդամակցում է մի շարք խորհուրդների և խմբագրական կոլեգիաների: Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների:

 

Կարեն Թռչունյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է կենսաքիմիան, կենսատեխնոլոգիան, կենսաֆիզիկան, կենսաէներգետիկան և մանրէաբանությունը: Նա հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատանքների: Նրա «h ինդեքսը» 22 է, իսկ նրա գիտական աշխատանքներն ունեն ավելի քան 1000 հղում:

 

Մեզ հետ զրույցում Կարեն Թռչունյանն ասաց, որ մեծ դժվարությամբ է ընդունել փոխնախարարի պաշտոնում աշխատելու առաջարկը, բայց և վստահեցրեց, որ կիրառելով իր գիտելիքները, հմտություններն ու փորձը՝ կանի ամեն ինչ, որ Հայաստանում բարձրագույն կրթությունն ավելի բարելավվի և համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին:

 

Քնար Միսակյան

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am