Մեր մասին

ԵՊՀ ուսանողական խորհուրդը ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմինն է, որն արտահայտում է ուսանողության շահերն ու իրավունքները, ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը, կազմակերպում ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը: 

Ուսանողության կրթական, գիտական ու ստեղծագործական զարգացմանը նպաստում է գիտակրթական հանձնաժողովը ու նրան կից բանավեճի ակումբը, որը ապահովում է ուսանողների ինտելեկտուալ ու մրցակցային ժամանցը: Ակումբի նպատակն է զարգացնել ուսանողների բանավիճելու մշակույթը և սկսել ինքնակրթության բանավիճային մեթոդի տարածման ուսանողական շարժում։

ՈւԽ-ն կազմակերպում է նաև միջազգային համաժողովներ, ինչպես ամենամյա «Երիտասարդական միջազգային համաժողովը», որի նպատակն է տարբեր երկրների ուսանողական կառույցների հետ փորձի փոխանակումը։ Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է, մեթոդոլոգիան՝ ոչ ֆորմալ կրթությունը։

Ֆիզիկական զարգացմանը նպաստում են արշավները, 2014 թվականից իրականացվող բանակումները, որոնք կրում են նաև ռազմական բնույթ: Արցախում համալսարանականները հաճախ են լինում: Իրականացնում են բարեգործական ծրագրեր, նվիրատվություններ:

Մշակույթի հանձնաժողովը փնտրում և գտնում է ուսանողների, ովքեր պատրաստ են զարգացնել իրենց ունակությունները մշակույթի որևէ ոլորտում։ Տարբեր մրցույթների, խմբակների, ցուցահանդեսների միջոցով հանձնաժողովը փորձում է կենդանի պահել մշակութային կյանքը համալսարանականների ներսում` դառնալով նոր գաղափարների ստեղծող ու ապահովելուվ ուսանողների մշակութային ու հոգևոր զարգացումը: 

ՈւԽ-ն հաճախ է իրականացնում միջոցառումներ, որոնք նվիրված են հայրենասիրական ոգու բարձրացմանը՝ հանդիպումներ ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ, Արցախ իրականացվող այցեր: Համալսարանի ուսումնաարտադրական բազաներում կազմակերպվում է ուսանողների հանգիստը:
ԵՊՀ ուսանողական խորհուրդը հիմնադրվել է 1994 թվականին:

2016 թ-ից ՈւԽ Նախագահն է Արմեն Խաչիկյանը:

ՈւԽ  բարձրագույն մարմինը hամագումարն է, որին ձայնի իրավունքով մասնակցում են բոլոր պատվիրակները, ֆակուլտետային ՈւԽ-ների նախագահները, ուսանողական գիտական ընկերության, արհեստակցական կազմակերպության մեկական լիազոր ներկայացուցիչները:

Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները  ղեկավարում է նախագահությունը, որի անդամներն ընտրվում են ըստ  համամասնության (մինչև 600 ուսանող ունեցող ֆակուկտետներից մեկ, իսկ 600-ից ավել ուսանող ունեցողներից երկու անդամ:

Նախագահը ներկայացնում է կառույցը ԵՊՀ Գիտական խորհրդում, ռեկտորատում և համալսարանական այլ օղակներում: Նախագահի տեղակալի, քարտուղարի թեկնածությունը առաջադրվում է նախագահության անդամների կազմից, իսկ հանձնաժողովի նախագահները հաստատվում են նախագահության կողմից:
Կառույցի մյուս օղակը ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ են, որոնք ձևավորվում են ուղղակի ընտրության միջոցով: Յուրաքանչյուր կուրսից ընտրվող անդամների թիվը որոշվում է ըստ համամասնության (մինչև 100 ուսանողից մեկ, մինչև 500 ուսանողից՝ հինգ ներկայացուցիչ):

Ուսանողական խորհուրդը կազմված է նաև 10 հանձնաժողովից և 2 հանձնախմբերից՝ 

Նախագահության նիստերին Խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են նաեւ ֆակուլտետային նախագահները, որոնց ցանկը ներկայացված է ստորև.