Մեր մասին
Պատմության ֆակուլտետ



Պատմության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

  

ՈՒԽ նախագահ՝ Լևոն Սահակյան(Կովկասագիտություն, 4-րդ կուրս) 

Ծնվել է 1997թ մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:
Սովորել է ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի թիվ 94, այնուհետև Երևանի թիվ 109 դպրոցներում:
2015թ ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ՝ կովկասագիտություն մասնագիտությամբ:
Այժմ սովորում է 4-րդ կուրսում:
2018թ սեպտեմբերին ընտրվել է կուրսից ՈւԽ անդամ, ապա՝ ֆակուլտետի ՈւԽ նախագահ:
Կարգախոսը, որով առաջնորդվում է՝
Բաժակը միշտ լիքն է, պարզապես մի դեպքում այն լի է ջրով, մի դեպքում լի է օդով, իսկ մյուս դեպքում՝ ջրով և օդով:
Գլխավոր նպատակը կամ երազանքը՝
Իմ նպատակը, որը ձևավորվել է հայրենադարձությանս տարիներից, ապրելն է խաղաղ ու կայուն զարգացող Հայաստանում, որի տնտեսությունը հենվում է մարդկային, այլ ոչ բնական ռեսուրսների վրա:
Ուսանողական խորհրդում եմ, որովհետև...
Որովհետև մասնակցեցի ՈւԽ-ի կողմից կազմակերպած ծրագրերից մեկին, որով կոտրվեցին մոտս եղած բոլոր կարծրատիպերը, ինչը ոգևորեց ինձ իմ լուման նույնպես ներդնել ուսանողական կյանքի բարելավման գործում
 
 
 

ֆակուլտետի ՈւԽ անդամներն են

Դիանա Դանիելյան

Անուշ Ջիլավյան

Տիգրան Զոհրաբյան

Մարիամ Ռևազյան

Լիլիթ Սարգիսյան

Անի Նիկողոսյան

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

Պատմության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հանդիսանում է ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարման մարմին և գործում է համաձայն ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության: ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հիմնադրվել է 1994 թվականին: Տարիների ընթացքում ուսանողական խորհուրդը նախաձեռնել և իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնք ֆակուլտետում դարձել են ավանդույթ` Մարտի 8, Տեառնընդառաջ, Սուրբ Սարգիս, Սուրբ Զատիկ, ապրիլի 24,  Ջազզի միջազգային օր, ազգային հերոսների հիշատակի օրեր և այլն: Ուսանողական խորհուրդը կազմված է 9 անդամներից, իրեն կից ունի 5 հիմնական հանձնաժողովներ` Մշակույթի, Գիտակրթական, Սպորտի, Իրավական և Լրատվության ու հասարակայնության հետ կապերի և մեկ ժամանակավոր հանձնաժողով` Առաջին կուրսեցիների հետ տարվող աշխատանքների: Ֆակուլտետային ուսանողական խորհուրդը ունի նաև իրեն կից գործող ակումբներ` ՈւՀԱ ակումբ` «ՊատմաBooM» անունով, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբ, «Զարկ» ազգային-հայրենասիրական երգերի խմբակ, թատերական խմբակ: Իր գործունեության ամբողջ ընթացքում ֆակուլտետի ուսանողական խորհուրդը մշտապես կանգնած է եղել ուսանողի կողքին՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների: Պարբերաբար տեղի են ունենում իրազեկիչ միջոցառումներ, որոնք տեղեկացնում են ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Անհրաժեշտ է նշել  զանազան մշակութային միջոցառումների անցկացումը ֆակուլտետում և ուսանողների ներգրավվածությունը դրանց մեջ` ցուցահանդեսներ, ցերեկույթներ՝ նվիրված հիշատակի օրերին, տաղավար տոներ: Ֆակուլտետում մշտապես ուսանողների հետ հանդիպումներ են ունենում տարբեր արվեստագետներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, գիտնականներ: Ֆակուլտետի ՈւԽ սպորտի հանձնաժողովը ամեն տարի իրականացնում է ֆուտբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի և շախմատի առաջնություններ: Ակտիվ է ՈւԽ հանձնաժողովների համագործակցությունը ինչպես ԵՊՀ մյուս ֆակուլտետների, այնպես էլ ՀՀ մյուս բոլոր բուհերի ուսանողական խորհուրդների ու երիտասարդական կառույցների հետ: