Մեր մասին
Հայ բանասիրության ֆակուլտետ



Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

 

ՈՒԽ նախագահ՝ Արշակ Պողոսյան:

Ծնվել է 1995թ-ի դեկտեմբերի 10-ին Երևանում:

2003-2009 թթ. սովորել է թիվ 97 միջն. դպրոցում, 2009-2013 թթ. Թ2 վարժարանում (ավագ դպրոց  2011-ից):

2013թ. ընդունվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, նույն թվականին անցել է պարտադիր ժամկետային ծառայության մինչև 2015թ. դեկտեմբեր, այնուհետև շարունակել է ուսումը նույն ֆակուլտետում, ընտրվել է ֆակուլտետի ՈւԽ անդամ, ապա՝ ՈւԽ նախագահ: 

 

ֆակուլտետի ՈւԽ անդմաներն են

Վահագն Ամիրջանյան
Սուսաննա Հակոբյան
Աննա Գրիգորյան
Հասմիկ Նավոյան
Ռայա Սահակյան
Մարիամ Ավագյան

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը 

Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը գործում է ԵՊՀ ուսանողական խորհրդի ստեղծումից ի վեր: Ֆակուլտետում անց են կացվում տարաբնույթ միջոցառումներ, որոնց թեմատիկ ընդգրկումը բազմազան է: Այս միջոցառումների շարքում մեծ տեղ են զբաղեցնում հատկապես մշակութային միջոցառումները՝ նվիրված հայ գրականության մեծանուն դեմքերին:

Ավանդույթ է դարձել նաև առաջին կուրսեցիներին ողջունելու, նրանց և ՈւԽ-ի միջև կապեր հաստատելու և զարգացնելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները, որոնցից մեկն է Թարգմանչաց տոնին նվիրված այցելությունը Օշական:Արդեն 15 տարի շարունակ ֆակուլտետի ՈւԽ-ն ավանդույթ դարձած կերպով տոնում է Տյառնընդառաջը : Պարբերաբար ռազմահայրենասիրական միջոցառումներ են իրականացվում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հետ համագործակցությամբ: Յուրահատուկ ավանդույթ է դարձել նաև Ամանորին նվիրված հումորային միջոցառումները: Պարբերաբար իրականացվող միջոցառումների շարքին են դասվում մնջախաղ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղերը