Մեր մասին
Ֆիզիկայի ֆակուլտետ



Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

 

ՈՒԽ նախագահ՝

Ֆակուլտետի ՈւԽ անդամներն են՝

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը գործում է ԵՊՀ ուսանողական խորհրդի ստեղծումից ի վեր: Ֆիզիկայի ֆակուլտետում անցենկացվում բազմաթիվ միջոցառումներ,  որոնք իրենց հետքնեն թողնում թե՛ ֆակուլտետի, թե՛ այնտեղ սովորող ցանկացած ուսանողի կյանքում: Ֆակուլտետ ընդունվող ցանկացած ուսանողի կյանքը սկսվում է Կոնֆերենց դահլիճից, որտեղ ամեն ուսումնական տարվա առաջին օրը ավանդույթ դարձած կերպով դիմավորում ենք առաջին կուրսեցիներին, նրանց ծանոթացնում ՈւԽ կառույցի հետ:

Ամեն տարի մեծ շուքով տոնվում է Ֆիզիկոսի օրը, որը, ինչպես այլ բազմաթիվ միջոցառումներ, կազմակերպվում է ֆակուլտետի ՈւԽ–ի կողմից: Ֆիզիկոսի օրն առանձնանում է ֆակուլտետում կազմակերպվող մնացած միջոցառումներից նրանով, որ այդ օրը ֆակուլտետում գործում է բացարձակ հավասարություն, այսինքն՝ դասախոսները և ուսանողները հավասարվում են:Ինչպես նաև կազմակերպվում են շախմատի և թենիսի առաջնություններ,  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  ինտելեկտուալ խաղը և այլմիջոցառումներ: