Մեր մասին
Տնտեսագիտության ֆակուլտետ



Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

ՈՒԽ նախագահ՝ Վարդանյան Իրինա (Կառավարում բաժին, 4-րդ կուրս)

Ծնվել է 1995թ.-ի հուլիսի 2-ին Երևանում:

Սովորել է Երևանի թիվ 4 միջնակարգ,  այնուհետև ԵրՃՇՊՀ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում:

2013 թվականին ընդունվել է ԵՊՀ  Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ՝ Կառավարում մասնագիտությամբ: Այժմ սովորում է 4-րդ կուրսում:

2015-2017 թվականից եղել է մշակույթի հանձնաժողովի ֆակուլտետային պատասխանատու:

2015 թվականից հանդիսանում է ֆակուլտետային գիտական խորհրդի անդամ:
2017 թվականին ընտրվել է ֆակուլտետի անդամ, նաև պատվիրակ: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈւԽ նախագահն է 2017 թվականից: Նույն թվականից նաև ԵՊՀ գիտական խորհրդի անդամ է:

ֆակուլտետի ՈւԽ անդամներն են

Ղազարյան Մարիաննա
Միքայելյան Էլեն
Ավանեսյան Սվետլան
Դանիելյան Արմինե
Տոռոզյան Աստղիկ
Փանոսյան Մերի
Գրիգորյան Անահիտ
Ավագյան Սոնա

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսսանողական խորհուրդը հանդիսանում է ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարման մարմին և գործում է համաձայն ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության: Ֆակուլտետի ուսխորհուրդի կազմակերպված միջոցառումները բավականին հագեցած են և պայմանականորեն կարելի է բաժանել 4 մասի` գիտակրթական , մշակութային, մարզական և ինտելեկտուալ: Իր գոյության ընթացքում ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից գիտակրթական միջոցառումներ կազմակերպելիս ուսանողական խորհուրդը համագործակցում է ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության հետ: Մասնավորապես կազմակերպվում են բիզնես խաղեր, բորսա, հանդիպումներ, սեմինար-քննարկումներ: Ֆակուլտետում ավանդույթ է դարձել ամենամյա ներֆակուլտետային ֆուտբոլի առաջնության կազմակերպումը, բացի այդ կազմակերպվում է բարեգործական ֆուտբոլայնի խաղ դասախոսների և ուսանողների միջև: Ուսանողական խորհրդի միջոցառումների ցանկում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում բարեգործական միջոցառումները, որոնցից կարելի է նշել ֆակուլտետի Ուխ նախաձեռնությամբ ուսանողների ամենամյա այցելությունը Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոց: Տարվա ընթացքում կազմակերպվում են գիտաճանաչողական այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին ծանոթ լինել իրենց պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև կառուցել ընդհանուր թիմային ոգի: Մարզամշակութային հանձնաժողովի ջանքերով կազմակերպվում են համերգ-միջոցառումներ նվիրված տարաբնույթ տոների: ՈւԽ միջոցառումների ցանկում հատուկ տեղ են զբաղեցնում հայրենասիրական միջոցառումները, քանի որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի գործունեության կարևոր ուղղություններից է նաև նոր սերնդին հայրենասիրական ոգով կրթելը և նրանց մեջ պահանջատիրական ոգին արթուն պահելը: Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը մասնակցում է նաև ՈՒԽ համահամալսարանական միջոցառումներին: Ահա այսպիսին է այսօր ներկայանում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, փորձելով ուսանողների համար անմոռանալի դարձնել յուրաքանչյուր օր: Հույս ունենալով տարեցտարի ընդլայնել իր գործունեության մասնակիցների շրջանակը, վերջինս ձեռնամուխ է լինում կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ, որոնք ավելի ու ավելի կհետաքրքրեն ուսանողներին: