Մեր մասին
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ

 

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

 

ՈւԽ նախագահ՝ Վիգեն Խալատյան

Ծնվել է 1996 թվականի hուլիսի 11-ին Երևանում։
2003-2008 թթ․ սովորել է Երևանի Ռ․ Սևակի անվան թիվ 151 դպրոցում, իսկ 2008-2014 թթ․ ուսումը շարունակել է ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում։
2014 թ․-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մաթեմատիկա բաժին։
2017 թվականին ապրիլին ընտրվել է ֆակուլտետի ՈՒԽ պատվիրակ և ՈԻԽ անդամ, իսկ 2017 թվականի մայիսի 3-ից առ այսօր ֆակուլտետի ՈՒԽ նախագահ։ 

 

Ֆակուլտետի Ուխ պատվիրակներն են՝

Անահիտ  Սարգսյան                                                                        
Վահե Պետրոսյան                                                            
Նարեկ Սարդարյան                                                        
Դավիթ Ալավերդյան                                                        
Աննա Ամիրխանյան
Արման Թամարյան
Էդմոն Սահրադյան
Գարիկ Ադամյան
Լև Եսայան
Արեն Բեգլարյան
Գոհար Թումանյան                                    
Լիլիթ Սարգսյան
Մարիամ Ստեփանյան
Միհրան Խուդավերդյան
Վիգեն Խալատյան                       

Ֆակուլտետի ՈւԽ անդամներն են՝ 

Անի Հովհանիսյան
Սաթի Խաչատրյան
Հրանտ Աղաջանյան
Լև Եսայան
Ռաֆի Ժաժոյան
Վիգեն Խալատյան                       

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը գործում է ԵՊՀ ՈւԽ ստեղծումից ի վեր: Նման կրթություն ապահովող ֆակուլտետը և հասարակական ակտիվությունը տեսականորեն իրար չեն համապատասխանում, բայց այս ֆակուլտետում գործող ՈւԽ-ն իր աշխատանքով յուրաքանչյուր այլ մասնագիտություն ունեցող մարդու համար տեսանելի է դարձնում մաթեմատիկան կիրառելու ճանապարհները և այդ դեպքում` հնարավոր արդյունքները:

Ֆակուլտետային ՈւԽ-ի կարևորագույն միջոցառումներից մեկն է առաջին կուրսեցիներին դիմավորելը, որը հնարավորություն է տալիս նրանց մոտ պատկերացում ստեղծել կառույցի մասին: Ինչպես յուրաքանչյուր ՈւԽ-ի, այնպես էլ մեզ համար առաջնային է ուսանողների շահերի պաշտպանությունը, որի առաջին քայլն էլ իրենց իսկ իրավունքներին ծանոթացնելն է:
Ֆակուլտետում արդեն ավանդույթ են դարձել կազմակերպվող շախմատի և Brain Ring մրցույթները:
2014 թվականին ԵՊՀ ուսանողական խորհդրի 20-ամյակի և ՊԻ թվի օրվա կապակցությամբ կազմակերվեց «Մաթեմատիկայի օրեր» փառատոնը, որի ընթացքում կազմակերպված մրցույթները և միջոցառումները ցուցադրեցին այստեղ սովորող յուրաքանչյուր ուսանողի իրական ներուժը:

Ֆակուլտետը ամանորյա միջոցառումները սկսեց տոնածառի զարդարմամբ.մոտ 2 մետր բարձրություն ունեցող տոնածառը հնարամիտ ուսանողները զարդարեցին մաթեմատիկական նշաններով և խորհրդանիշներով,ինչը մեծ ուրախությամբ ընդունվեց բոլորի կողմից:

2014 թվականի դեկտեմբերին մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈւԽ-ի կողմից կազմակերպվեց ամանորյա միջոցառում-համերգ,որին մասնակցում էին ֆակուլտետի մի շարք շնորհաշատ ուսանող-ուսանողուհիներ և ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

 2015 թվականի ուսումնական երկրորդ կիսամյակը սկսվեց ֆակուլտետում արդեն ավանդույթ դարձած «Մաթեմատիկայի օրեր» փառատոնով:Փառատոնի մեկնարկը տրվեց «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ ներֆակուլտետային խաղով:

Այս օրերին ֆակուլտետը նշեց նաև Սուրբ Վալենտինի օրը`զարդարելով մասնաշենքը սիրո բանաձևերով:

Փառատոնը շարունակվեց ևս մեկ ինտելեկուալ խաղով`Դանետկա.մասնակիցներն իրենց յուրահատուկ և շփոթեցնող հարցերով պետք է կռահեին ճիշտ պատասխանները:Խաղն անցավ ուրախ և աշխույժ մթնոլորտում:

Ֆակուլտետը նշեց նաև գարնանամուտը`ծաղիկներով,գարնանային տրամադրությամբ:
Մարտի 8-ը` կանանց միջազգային օրը,մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում նշվեց շնորհավորանքներով,բարեմաղթանքներով,բոլոր ուսանողուհիներին բաժանվեցին շնորհավորական բացիկներ:Ֆակուլտետի ՈւԽ-ն նաև պատրաստել էր մարտի 8-ին նվիրված մաթեմատիկական ցուցապաստառ:

Մարտի 14 ին` Պի թվի օրը,ֆակուլտետում եռուզեռ էր:Ֆակուլտետում ասես տոն էր:

Մարտ ամսին Ծաղկաձորում տեղի ունեցած «Ինքնակառավարման հիմնախնդիրները ԵՊՀ-ում» սեմինար-դասընթացին մասնակցեցին նաև մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողները:Ուսանողները համադրեցին հաճելին օգտակարի հետ և, ի վերջո, ձեռք բերեցին և՛ նոր գիտելիքներ,և՛ նոր ընկերներ:Սպասումներն արդարացված էին. մասնակիցները մեծ ոգևորվածությամբ վերադարձան Երևան:

Ապրիլի 15-ին Գավառի մանկատունը լցվեց ջերմությամբ և սիրով.մանկատան սաներին այցելել էին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի և ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները: Վերջիններիս ջանքերով ու անմիջական մասնակցությամբ պատրաստվել էր մի արկղիկ, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին իրենց սիրելի շոկոլադը թողնել այն հույսով, որ մանկատանն էլ կլինեն փոքրիկներ, ովքեր նույնպես կսիրեն հենց այդ նույն շոկոլադը: Սա այն դեպքերից էր , երբ արդյունքը գերազանցեց սպասելիքները: Նախաձեռնությունը լայն արձագանք ստացավ ոչ միայն ուսանողների շրջանում, այլև մեծ հետաքրքրություն առաջացրեց դասախոսների ու անգամ, հասարակ քաղաքացիների մոտ: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 20 կգ շոկոլադ հավաքվեց: Մանկատան սաները նույնպես անակնկալ էին պատրաստել ուսանողների համար: Նրանք հանդես եկան գեղեցիկ պարային կատարմամբ և հաճելիորեն զարմացրեցին բոլորին: Փոքրիկների հետ անցկացրած մի քանի ժամը վայրկյաններ թվաց, նրանց հետ շփումը շատ բան փոխեց ուսանողների հայացքներ մեջ, նորովի ապրելու ու առաջ գնալու խթան դարձավ:

Ապրիլի 17 ին տեղի ունեցավ շախմատի ներֆակուլտետային առաջնություն:Հաղթող ճանաչվեց Արթուր Ալեքսանյանը:

 Ապրիլի 20-ին ֆակուլտետի ակտուարական մաթեմատիկա ամբիոնի օժանդակությամբ կազմակերպվեց հանդիպում ՏՀԶԿ Ասիական տարածաշրջանի կենսաթոշակային փորձագետների խմբի անդամ Նասիր Վհեյնդնի հետ: Դասախոսությունը եզրափակվեց հարց ու պատասխանով,որը բուռն արձագանք գտավ ուսանողների շրջանում:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ինչ,որտեղ,երբ» խաղի միջֆակուլտետային մրցաշար:Մրցում էին մաթեմատիկայի և մեխանիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների ներկայացուցիչ թիմերը:Հաղթեց մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը:

Ապրիլի 19-ը նշանավորվեց ԵՊՀ ՈւԽ-ի կողմից կազմակերպված ծառատունկով Եռաբլուրում,որին մասնակցեցին նաև մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողները:Ուսանողները որոշեցին ուսման տարիների ընթացքում ոչ միայն հետևել իրենց տնկած ծառերին,այլև բազմապատկել նրանց քանակը:

Մայիսի 7 ին ավարտվեց ԵՊՀ ՈւԽ-ի կողմից կազմակերպված Սպարտակիադայի շախմատի մրցաշարը: Թեժ պայքարում հաղթեց մեր ֆակուլտետը: Փառք ու պատիվ մեր շախմատիստներին: