Մեր մասին
Կենսաբանության ֆակուլտետ



Կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

 

ՈՒԽ նախագահ`Տիգրան Գաբրիելյան (Կենսաֆիզիկա բաժին, 3-րդ կուրս)

Ծնվել է 1997 թվականին, Երևան քաղաքում: 2003-2010թ սովորել է Լոնդոնում`Addison Primary School և Chiswick School դպրոցներում:
2010 թվականին վերադարձել է Հայաստան և ընդունվել Երևանի Պետական Համալսարանին առընթեր Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց:
2014-ին ավարտելով Ֆիզմաթը ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկա բաժինը:
2015 թվականին ընտրվել է Կենսաբանության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի պատվիրակ:
2015 թվականին եղել է Կենսաբանության ֆակուլտետի ՈՒԽ իրավական հանձնաժողովի պատասխանատու:
2016 թվականին եղել է ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի պատասխանատու:
2016 թվականի դեկտեմբերին ընտրվել է Կենսաբանության ֆակուլտետի ՈւԽ նախագահ:

 

ֆակուլտետի Ուխ անդամներն են

Գաբրիելյան Տիգրան
Մարության Սյուզան
Գևորգյան Հեղինե
Հայրապետյան Ռուզաննա
Մովսիսյան Վահե
Առաքելյան Աննա
Թանգամյան Արմինե
Կուլիկովա Կելլի
Ավագյան Գևորգ
Բաղդասարյան Լուսինե
Սիմոնյան Հասմիկ
Հովհաննիսյան Մերի
Վարդումյան Հասմիկ
Պողոսյան Աննա
Գրիգորյան Գոհար
Ղարագյոզյան Անի
Չեխենցովա Հռիփսիմե
Վարդանյան Աննա

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

1994թ. հիմնադրվեց ԵՊՀ ուսանողական խորհուրդը: Այդ թվականին, ինչպես մյուս ֆակուլտետներում, Կենսաբանության ֆակուլտետում ևս ձևավորվեց ֆակուլտետի ՈւԽ-ն:

Երկար տարիների ավանդույթ է առաջին կուրսեցիներին դիմավորելու  և նրանց իրվունքներին ու պարտականություններին ծանոթացնելու արարողությունը: Այս միջոցառման ընթացքում ՈւԽ անդամները առաջին կուրսեցիներին   ներկայացնում են  ՈւԽ գործունեությունն ու գործառույթները: Արդեն մի քանի տարի շարունակ Կենսաբաության ֆակուլտետի ՈւԽ-ն սեպտեմբեր ամսին կազմակերպում է առաջին կուրսեցիների այց Էջմիածին: Այցը օգնում է ավելի ջերմ ու անմիջական հարաբերութուններ հաստատել նորեկների հետ:

ՈւԽ կարևոր գործառույթներից մեկն է նաև ուսանողների ժամանցի կազմակերպումը: Տոնական օրերին ֆակուլտետում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք օգնում են ուսանողների առօրյան դարձնել առավել հետաքրքիր:

Ֆակուլտետում հաճախակի կազմակերպվում են ինտելեկտուալ և սպորտային բնույթի խաղեր: Արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպվում են սեմինարներ՝ «Բոլոնյան գործընթացը» թեմայով: