Մեր մասին
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ



Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

 

ՈՒԽ նախագահ՝ Համբարձումյան Մերի (Սերվիս բաժին, 2-րդ կուրս) 
Ծնվել է 1997թ. հոկտեմբերի 27-ին Երևանում:
2004-2015 թթ. հաճախել է Արմավիրի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց:
2015 թ. ընդունվել էլ ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոն:
2017 թվականին ընտրվել է ֆակուլտետի ՈւԽ նախագահ:

Ֆակուլտետի ՈւԽ անդամներն են.
Ավետիսյան Համազասպ
Գրիգորյան Սրբուհի
Նահապետյան Աստղիկ
Ստեփանյան Ստեփան
Դանիելյան Եվա
Մակարյան Նարեկ
Քամալյան Լիլիթ
Խլղաթյան Լիլիթ

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

 ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը համարվում է ամենահին ֆակուլտետներից մեկը: Ուսանողները միշտ աչքի են ընկել իրենց ակտիվությամբ և նախաձեռնություններով,սակայն համակարգված աշխատանք կատարվել է միայն ուսանողական խորհրդի ստեղծումից հետո, որի նպատակն է եղել ուսանողներին ներգրավել ներհամալսարանական միջոցառումներին,պաշտպանել ուսանողի շահերը,դարձնել առօրյան ավելի հետաքրքիր և էլ ավելի մեծ թվով ուսանողներ ընդգրկել համալսարանի կառավարմանը: Այժմ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ,որպեսզի ուսանողը ոչ միայն ստանա գիտելիք,այլև ակտիվ մասնակցություն ունենա մշակութային և հասարակական կյանքին:Ուսանողական խորհուրդը կազմակերպում է ավանդույթ դարձած արշավներ և իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համալսարանում կազմակերպվող բոլոր միջոցառումներին :Խորհրդի ներսում առանձնացնվել են առանձին հանձնաժողովներ, որոնք համակարգում են տարվող աշխատանքները և հետևում, որ ուսանողները հնարավորինս իրազեկ լինեն տարվող աշխատանքներին:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԽ-ն ամեն նոր ուսումնական տարվա սկզբին կազմակերպում է  գիտաճանաչողական այցելություններ  Հայաստանի տեսարժան վայրեր, ինչը հնարավորություն է տալիս առաջին կուրսեցիներին հնարավորինս շուտ ինտեգրել համալսարանական կյանքին, ինչպես նաև կառուցել ընդհանուր  թիմային ոգի:

Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը իրականացնում է նաև այլ միջոցառումներ, ինչպես օրինակ՝  Ուսանողներին ներկայացվեցին մենենջմենթի գաղտնիքները , շախմատի մրցաշար  և այլն: