ՈւԽ նախագահ՝ Հրանտ Ջիլավյան (Իրավագիտությյան ֆակ,) Ծնվել է 1995 թվականին Ստեփանավան քաղաքում: 2012 թ. ավարտել է Ստեփանավանի Թիվ 6 միջնակարգ դպրոցը: 2012 թ. ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: 2013-2015 ծառայել է ՀՀ ԶՈՒ ,մարտական հերթապահություն իրականցնող զորամասում, կոչումը` ավագ սերժանտ: 2018 թվականից ընտրվել է իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ: Կարգախոսը, որով առաջնորդվում է
Կարգախոսներով չեմ առաջնորդվում:
Ուսանողական խորհրդում եմ, որովհետև...
Գտնում եմ, որ այս կերպ կարող եմ նպաստել թե ՈւԽ -ի և թե Համալսարանի առաջընթացին:
|
Ֆակուլտետի ՈւԽ անդամներ
Մարտուն Ստեփանյան
Մարգարիտա Ղազարյան
Սոսե Թուխտարյան
Անի Մելքոնյան
Մերի Բադալյան
Նելլի Օհանյան
Ֆակուլտետի ՈՒԽ գործունեությունը
Իրավագիտության ֆակուլտետի ուսսանողական խորհուրդը հանդիսանում է ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարման մարմին և գործում է համաձայն ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության: Ֆակուլտետի ուսխորհուրդի կազմակերպված միջոցառումները եղել են բավականին հագեցած և պայմանականորեն բաժանվել 4 մասի` կրթագիտական, ժամանցային, սպորտային և ինտելեկտուալ:
Իր գոյության ընթացքում ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից կրթագիտական միջոցառումներ կազմակերպելիս ուսանողական խորհուրդը համագործակցում է ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության հետ: Մասնավորապես կազմակերպվում են ամենամյա դատախաղեր, հանդիպումներ, սեմինար-քննարկումներ: Ժամանցային միջոցառումներից կարելի է նշել ավանդույթ դարձած Ամանորյա Դիմակահանդեսը, որին մասնակցում են ինչպես ֆակուլտետի ուսանողները, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Ուսանողական խորհրդի միջոցառումների ցանկում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում բարեգործական միջոցառումները, որոնցից կարելի է նշել ֆակուլտետի Ուխ նախաձեռնությամբ ուսանողների ամենամյա այցելությունը Մ. Իզմիրլյանի անվան մանկատուն:
Ամեն տարի կազմակերպվում են գիտաճանաչողական այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին ծանոթ լինել իրենց պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև կառուցել ընդհանուր թիմային ոգի:
ՈւԽ միջոցառումների ցանկում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հայրենասիրական միջոցառումները, քանի որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի գործունեության կարևոր ուղղություններից է նաև նոր սերնդին հայրենասիրական ոգով կրթելը և նրանց մեջ պահանջատիրական ոգին արթուն պահելը:
Ֆակուլտետի ուսանողական խորհրդում 2013թ.-ց գործում է բանավեճի ակումբ, ինչի շնորհիվ կազմակերպվում են բռեյն-ռինգեր, ինտելեկտուալ խաղ մրցույթներ: Ինտելեկտուալ միջոցառումների շնորհիվ ամեն տարի պարզ է դառնում ֆակուլտետի ամենաինտելեկտուալ իրավաբանը: Ահա այսպիսին է այսօր ներկայանում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, փորձելով ուսանողների համար անմոռանալի դարձնել յուրաքանչյուր օր: Հույս ունենալով տարեցտարի ընդլայնել իր գործունեության մասնակիցների շրջանակը, վերջինս ձեռնամուխ է լինում կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ, որոնք ավելի ու ավելի կհետաքրքրեն ուսանողներին:
Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը մասնակցում է նաև ՈՒԽ համահամալսարանական միջոցառումներին: Իրավագիտության ֆակուլտետը իրականացնում է տարբեր միջոցառումներ, որոնք մշտապես լուսաբանվում են և տեղ են գտնում ԵՊՀ կայքում, օրինակ՝ Եկեղեցական իրավունքներն ապագա իրավագետների ուշադրության կենտրոնում, Գործի հանգամանքները քննում են ուսանողները և այլն: