Մեր մասին
Արևելագիտության ֆակուլտետ



Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

ՈՒԽ նախագահ՝ Արեն Պետունց (Արևելագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա 1-ին կուրս)

Ծնվել է 1994թ. մայիսի 2-ին:
2001-2012 թթ. սովորել է Լոռու մարզ, Ք. Վանաձոր N 24 միջնակարգ դպրոցում:
2012-2016 թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության բաժնում, ստացել է բակալավրի աստիճան:
2016թ. ընդունվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա՝  Թյուրքագիտություն մասնագիտությամբ:
2013թ.-ին ընտրվել է որպես ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի պատվիրակ, նաև անդամ:
2014թ.-ին ընտրվել է Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2015 թվականին ընտրվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության  նախագահ:
2016 թվականի դեկտեմբերին ընտրվել է Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ:
2017թ.- ի մարտից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ:

Ֆակուլտետիմ Ուխ անդամներն են

Արեն Պետունց
Նորիկ Հակոբյան
Աշոտ Կարա-Պողոսյան
Անուշ Քեխյան
Գոհար Նադարյան

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հիմնվել է 1994թ.: Ֆակուլտետի ուսանողական խորհուրդն ունի 6 անդամ:
Արևելագիտության ֆակուլտեի Ուսանողական խորհուրդը բարձր մակարդակով ապահովում է իր առջև դրված գլխավոր պարտականությունը՝ ուսանողների իրավունքների պաշտպանությունը: Քննական և լուծարքային շրջանում Ուսանողական խորհրդի բոլոր անդամները անընդհատ գտնվում են ուսանողների կողքին, հետևում քննության անցկացման կարգին, լսում նրանց բողոքները և լուծում նրանց խնդիրները: Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվել է արևելագետների քաղաքագիտական-վերլուծական ակումբ, որը հնարավորություն է տալիս ուսանողներին տիրապետելու ուսումնասիրվող երկրների քաղաքական իրավիճակի և արտաքին քաղաքականության մասին ինֆորմացիային և դիտարկելու այս տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համատեքստում:
Ուսանողական խորհուրդն ամեն կերպ անում է ամենն ուսանողներին իրազեկելու իրենց իրավունքների և պարտականությունների մասին, այդ նպատակով պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, հատկապես առաջին կուրսեցիների հետ, քանի որ Արևելագիտության ֆակուլտետն ավարտած ուսանողներից շատերը իրենց գործունեությունն են ծավալում դիվանագիտական դաշտում, հենց այս պատճառով էլ կարևորում ենք ուսանողների շրջանում խոսքի մշակույթի և բանավիճելու արվեստի իմացությունը: Ուսանողներին այս հմտությունները հաղորդելու համար կազմակերպվում են առանձին դասընթացներ, որոնք սովորեցնում են ուսանողներին ճիշտ բանավիճելու կանոնները:
Ամեն տարի ամանորի նախօրյակին Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը ձեռնամուխ է լինում բարեգործական միջոցառումների անցկացմանը, որը նպատակ ունի ամանորից առաջ մի փոքր ժպիտ պարգևելու Հայաստանի մանկատներում մեծացող երեխաներին:
Ուսանողական խորհրդի նպպատակներից մեկն է ուսանողների ծանոթացնելու հայ ազգային մշակույթի, նվիրյալների հետ. այս նպատակը հետապնդելով մենք կազմակերպում ենք հանդիպումներ հայ հայտնի մշակութային գործիչների հետ: Մենք կարևորում ենք նաև ազգային երգ ու պարի տարածումն ուսանողության շրջանում, որը նպաստում է ուսանողների հայեցի դաստիարակմանը և ուսանողների շրջանում ռազմահայրենասիրական ոգու ամրապնդմանը:
Այդ նպատակով մենք ոչ միայն մասնակցություն ենք ունենում Երևանում կազմակերպվող տարբեր պարային փառատոներին, այլև փորձում ենք անցկացնել ազգագրական պարի ներֆակուլտետային դասընթացներ:
Այս ամենի հետ մեկտեզ Արևելագիտության ֆակուլտետն ունի ավանդական դարձած մի շարք միջոցառումներ, որոնցից են՝ «Մերի Քոչարի» անվան բանավեճի առաջնությունը, «Մոնթե Մելքոնյանի» անվան ֆուտբոլային ներֆակուլտետային առաջնությունը, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, հռետորիկայի առաջնությունը, ուսանողական այցը Օշական, որտեղ ուսանողները ստանում են իրենց ստուգման գրքույկները: Այս բոլոր միջոցառումները տեղի են ունենում ամեն տարի և դարձել են ավանդական, ամենամյա միջոցառումներ: