Մեր մասին
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ



Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

 

ՈՒԽ նախագահ՝  Լիլիթ Հարությունյան (3-րդ կուրս):

Ծնվել է 1996թ. հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզի Սարատակ գյուղում:

2003-2014թթ. սովորել է Երևանի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա՝ 109 ավագ դպրոցում:

2011թ. մասնակցել է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական խաղին, 2012թ. անձնական խաղում լավագույն արդյունք ցուցաբերելու համար արժանացել է  Արևմտյան Հայաստան ուղևորության:

2014թ. ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

2015-2016թթ. ԵՊՀ ՈւԽ Նախագահության անդամ է և Ռազմահայրենասիրական հանձնաժողովի քարտուղարը:

Կազմակերպել է միջոցառում՝  ի հիշատակ 2014թ. զոհված հայ օդաչուների, Ռազմահայրենասիրական հանձնաժողովի հետ համատեղ՝ հանդիպում՝ Գ. Գինոսյանի հետ, ապա «Պատերազմից հետո» միջոցառումը՝ նվիրված ապրիլյան պատերազմի կենդանի  հերոսներին: Ակնարկաշար է պատրաստում՝ ապրիլյան պատերազմում զոհված քաջորդիների մասին:  

 

Ֆակուլտետի ՈւԽ անդամներն են
Լիլիթ Հարությունյան
Նորայր Զորյան
Գոհար Ջուլհակյան
Վարսիկ Սահրադյան

ՖակուլտետիՈւԽգործունեությունը

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի  ուսանողական խորհուրդը  գործում է ֆակուլտետի հիմնադրումից ի վեր: Ուսումնական տարվա առաջին միջոցառումը ֆակուլտետի ուսանողական խորհուրդի կողմից կազմակերպված և ավանդույթ դարձած առաջին կուրսեցիներին նվիրված միջոցառումն է, որի ընթացքում բարձր կուրսեցիները դիմավորում են նորաթուխներին՝ ներկայացնելով ՈւԽ կառույցը և ուսանողական կյանքը՝ իր ողջ գեղեցկությամբ:

Ժուռնալիստիկայի ֆակուտետի ուսանողական խորհուրդը իր պատմության ընթաքում կազմակերպել է բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, որոնք իրենց տեսակով ինքնատիպ են: Կանաց միջազգային օրը՝ մարտի 8-ին, ժուռնալիստիկայի ֆակուտետի ՈւԽ նախաձեռնությամբ ամեն տարի կազմակերպվում է «Բեմում տղաներն են» խորագրով միջոցառումը:

Ուսանողների կողմից սիրված  միջոցառումներից է նաև «Ժուռնալիստների ամուսնությունը»: Իսկ ամենսպասված միջոցառումն «Ամանորյա դիմակահանդեսն» է: 

Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ամեն տարի կազմակերպում է նաև ինտելեկտուալ և ճանաչողական խաղեր, բանավեճեր, թոք-շուներ: Կուրսերի միջև հետաքրքիր պայքար է սկսվում, երբ ֆակուլտետում մեկնարկում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի առաջնությունը: Մեծ հետաքրքություն է վայելում նաև «Բանավեճ»-ի առաջնությունը:
Այս տարի առաջին անգամ կազմակերպվեց «Բաց փակուղի» խորագիրը կրող թոք-շուն և «Արդյոք ովքե՞ր են»  ճանաչողական, ժամանցային խաղը: Ամեն տարի հոկտեմբերի 1-ին ֆակուլտետում տոնական եռուզեռ է. ուսանողները տոնում են ֆակուլտետի ծննդյան օրը: