Մեր մասին
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ


Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

 

ՈՒԽ նախագահ՝  Էմիլիա Աթանեսյան(հոգեբանություն, 4-րդ կուրս):

Ծնվել է 1999թ.-ի ապրիլի 15-ին` Երևանում:

2006-2013թթ.-ին սովորել է թիվ 49 հիմնական դպրոցում, այնուհետև 2013-2016թթ-ին` Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում:

2016թ.-ին ընդունվել է  փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժին:

2017թ.-ի փետրվարին ընտրվել է ՈւԽ պատվիրակ, նույն ժամանակաշրջանում եղել է մշակույթի հանձնաժողովի ֆակուլտետային պատասխանատու:

2017թ.-ի ապրիլից `ֆակուլտետային գիտական խորհրդի անդամ:

2018թ. սեպտեմբերից ՈւԽ անդամ և ՈւԽ նախագահ:

Կարգախոսը, որով առաջնորդվում եք՝

Կարգախոսներով չեմ առաջնորդվում
Կյանքում գլխավոր նպատակը կամ երազանքը՝
Լինել երջանիկ
Ուսանողական խորհրդում եմ, որովհետև...
Ցանկանում եմ ջերմացնել... ինչպես ասում է լավ ընկերներիցս մեկը` Ուսխորհուրդն այն արևն է, որ ջերմացնում է ուսանողների կյանքը:)
 
 

Ֆակուլտետի ՈՒԽ անդամներն են՝ 

Անահիտ Գևորգյան
Գևորգ Արշակյան
Դավիթ Աքելյան
Տաթև Բեժանյան
Սրբուհի Ստեփանյան

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի ջանքերով ֆակուլտետում մի շարք միջոցառումներ կրում են ավանադական բնույթ: Ֆակուլտետի ուսանողական կյանքում ավանդական են դարձել ինտելեկտուալ բազմապիսի և բազմաբնույթ խաղերը, որոնց շարքում առանձնանում են «Что?где?когда?» և «Մաֆիա»  խաղերը: Ավանդական տոների շարքում առանձնանում են Տեառնընդառաջը, Զատիկը, Փիլիսոփաների միջազգային օրը ,«Մանդարինը»  և այլն:

2013 թվականի դեկտեմբերին ՈւԽ նախագահի պաշտոնում ընտրվել է Դավիթ Թորոսյանը, ով ՈւԽ նախագահն է առ այսօր: Մինչ այսօր կազմակերպվել են  «ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ուղին»«Իրազեկ ուսանող» «Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Խոջալույում»  թեմաներով սեմինարները: 

Տոնվել է «Փիլիսոփաների միջազգային օրը» , հոգեբանների համար ավանդական դարձած «Մանդարին» տոնը, որը հոգեբանության բաժնի առաջին կուրսեցիների դիմավորման միջոցառումներն են,  ինչպես նաև համագործակցելով Աստվածաբանության, Հայ բանասիրության, Պատմության և Տնտեսագիտության ֆակուլտետների հետ մեծ շուքով նշվել է Տեռանընդառաջը և Սբ.Սարգիսը:

Այնուհետև ֆակուլտետում տոնվել է «Գիրք նվիրելու»«Մարտի 8»  տոները, ինչպես նաև կազմակերպվել են արշավներ դեպի Խոր Վիրապ, Խոսրովի արգելոց ,Սևանա կղզի, Գոշավանք և Հաղարծին ուղղություններով:  

Ֆակուլտետի 50-ամյակի կապակցությամբ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր ֆլեշմոբ, որով էլ ազդարարվեց հոբելյանական միջոցառումների մեկնարկը: