Մեր մասին
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

 Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

 

ՈՒԽ նախագահ՝ Էլմիրա Սարգսյան  (Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս)

Ծնվել է 1998 թվականի մայիսի 30-ին, Երևանում։
2004-2008թթ. սովորել է Երևանի թիվ 154 հիմնական դպրոցում, ապա 2008-2015թթ. ուսումը շարունակել է «Քվանտ» վարժարանում։
2010 թվականին մասնակցել է «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհրդի կազմավորմանն ու հետագայում եղել աշակերտական խորհրդի անդամ։
2015 թվականին ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։
2015 թվականից ուսանողական խորհրդում է: Մասնակցել է ֆակուլտետային մի շարք միջոցառումների կազմակերպմանը:
2017 թվականին ընտրվել է ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովի ֆակուլտետային պատասխանատու: Մասնակցել է ԵՊՀ ավագների խորհրդի ստեղծմանը, 2017 թվականի փետրվարին ընտրվել է ավագների խորհրդի աշխատակազմի ղեկավար-քարտուղար։
2017 թվականի ապրիլից ինֆորմատիակայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈւԽ անդամ է, պատվիրակ։ Իսկ մայիս ամսին ընտրվել է ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ և ֆակուլտետի գիտխորհրդի անդամ։

ֆակուլտետի ՈւԽ անդամներն են.

Սարգսյան Էլմիրա
Ազիզյան Աննա
Չախալյան Լուսինե
Մկրտչյան Անի
Թադևոսյան Կարինե
Ղազարյան Հայկ
Սահակյան Հովհաննես

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

ԻԿՄ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հանդիսանում է ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարման մարմին և գործում է համաձայն ԵՊՀ ՈւԽ կանոնադրության: Ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառումները եղել են բավականին հագեցած և հետաքրքիր։ Դրանք պայմանականորեն բաժանվել են 4 մասի` կրթագիտական, ժամանցային, սպորտային և ինտելեկտուալ:
Ֆակուլտետային ուսանողական խորհրդի կարևորագույն միջոցառումներից մեկն է սեպտեմբերի 1-ին առաջին կուրսեցիներին դիմավորելը։ Սեպտեմբերին տեղի է ունեցել նաև առանձին հանդիպում, որը հնարավորություն է տվել նրանց մոտ պատկերացում ստեղծել կառույցի մասին: Ինչպես յուրաքանչյուր ՈւԽ-ի, այնպես էլ մեզ համար առաջնային է ուսանողների շահերի պաշտպանությունը, որի առաջին քայլն է իրենց իսկ իրավունքներին ծանոթացնելը:  
Գիտակրթական միջոցառումներից կազմակերպվում են մասնագիտական բնույթի մրցույթներ, հանդիպումներ, սեմինար-քննարկումներ: Ֆակուլտետում նշվում է նաև ծրագրավորողների միջազգային օրը։ Ինտելեկտուալ բնույթի միջոցառումները ևս ավանդաբար մեծ հետաքրքրություն են առաջացնում ուսանողների շրջանում: Նմանատիպ նախաձեռնություններից է ամեն տարի անցկացվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը:
Կազմակերպվել է նաև «Կինոմանիա», «Գուշակիր մեղեդին» և «Կասկածելի երեկո» խաղերը։ Ֆակուլտետում արդեն ավանդույթ են դարձել կազմակերպվող շախմատի, թենիսի, վոլեյբոլի, ֆուտբոլի մրցույթները։ Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել է նաև արշավներ դեպի Դիլիջան, Արենի, Նորավանք, Խոր Վիրապ և Սարդարապատ։
Ֆակուլտետի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված միջոցառումներին՝ հավուր պատշաճի ներկայացնելով ֆակուլտետը: Մասնավորապես, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի թիմը 3 տարի անընդմեջ ճանաչվել է «Կինոմանիա» խաղի հաղթող, ինչպես նաև այս տարի ֆուտբոլի ներհամալսարանական առաջնությունում ԻԿՄ թիմը գրավել է երկրորդ հորիզոնականը։