Մեր մասին
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ



Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

 

ՈւԽ նախագահ՝ Բաբկեն Հովհաննիսյան

Ծնվել է 1996 թ. հունվարի 11-ին Գյումրիում:
2013 թթ. գերազանցությամբ ավարտել է Գյումրու Ակադեմիական վարժարանը:
Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա բաժինը, որտեղ սովորում է մինչ օրս:
2017 թ.-ին ընտրվել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԽ անդամ,ապա՝  նախագահ և նախագահության անդամ։ 

 

 

Ֆակուլտետի ՈւԽ պատվիրակներն են՝

Մարգարյան Նարեկ
Ղուկասյան Սևակ
Միրոյան Ռուբեն
Մարգարյան Արթուր
Տոնականյան Արամ
Գևորգյան Թեհմինե
Բաբայան Գևորգ
Գասպարյան Նաիրա
Համբարյան Դավիթ
Հովհաննիսյան Միշա
Աղամալյան Միշա
Ասատրյան Վաչագան
Հակոբյան Սոնյա
Հովհաննիսյան Բաբկեն
Հովհաննիսյան Ալբերտ
Թումանյան մերի

 

Ֆակուլտետի ՈւԽ անդամներն են՝

Բաբկեն Հովհաննիսյանը
Մելինե Պետրոսյանը
Էդգար Գևորգյանը
Դավիթ Խաչատրյանը

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

 

Ռադիոֆիզիկա ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հանդիսանում է ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարման մարմին և գործում է համաձայն ԵՊՀ ՈւԽ կանոնադրության։Ֆակուլտետային ՈւԽ-ի կարևորագույն միջոցառումներից մեկը՝ առաջին կուրսեցիներին դիմավորելն է, որը հնարավորություն է տալիս նրանց մոտ պատկերացում ստեղծել կառույցի մասին և առաջին իսկ օրվանից իրազեկել ուսանողներին իրենց պարտականությունների և իրավունքների մասին,որը թույլ է տալիս նրանց հնարավորինս շուտ ներգրավել համալսարանական կյանքին:
Ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառումները եղել են բավականին հագեցած և պայմանականորեն բաժանվել 4 մասի`

  • Գիտակրթական,ինտելեկտուալ,սպորտային և ժամանցային:
  • Գիտակրթական միջոցառումներից կազմակերպվում են մասնագիտական բնույթի մրցույթներ, հանդիպումներ, սեմինար-քննարկումներ:
  • Ֆակուլտետում նշվում ենք «Մարտի 8», «Ուսանողի տոն», «Նոր տարի» և այլն։
  • Ֆակուլտետում արդեն ավանդույթ են դարձել կազմակերպվող շախմատի, թենիսի, ֆուտբոլի մրցույթները։