Մեր մասին
Սոցիոլոգիայի Ֆակուլտետ



Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

ՈՒԽ նախագահ՝ Ժենյա Թոթոլյան (Սոցիոլոգիայի բաժին, 4-րդ կուրս)
Ծնվել է 1996 թվականի մարտի 2-ին Էջմիածին քաղաքում: Սովորել է Վաղարշապատի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում,այնուհետև Գր. Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցում: 2013 թվականի սեպտեմբեր ամսին ընդունվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիա բաժին: Առաջին կուրսից ակտիվ մասնակցել է ԵՊՀ ուսանողական խորհուրդի աշխատանքներին: 2013թվականի մարտից հանդիսացել է հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի պատասխանատու: 2014թ-ի հոկտեմբեր ամսից հանդիսանում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԽ քարտուղար և ֆակուլտետի խորհրդի անդամ:
2015թ-ի մայիս ամսին ընտրվել է սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ, նույն թվականի սեպտեմբեր ամսից հանդիսանում է նաև ԵՊՀ գիտական խորհրդի անդամ:

 

Ֆակուլտետի խորհրդի անդամ ուսանողներ՝

Ժենյա Թոթոլյան
Սիմոն Մոսիկյան
Օֆելյա Թադևոսյան
Անի Երիցյան 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդը գործում է համաձայն ԵՊՀ ՈւԽ կանոնադրության: Ֆակուլտետային Ուսանողական խորհուրդը ձևավորվել է 2004թ.-ից՝ ֆակուլտետի՝ որպես առանձին միավոր ձևավորվելուց ի վեր։ Այդ տարիների ընթացքում կատարվել են բազում միջոցառումներ, ձևավորվել են հետաքրքիր ավանդույթներ:


Առաջին կուրսեցիների դիմավորման արարողությունն արդեն իսկ ավանդույթ է դարձել: Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈւԽ-ն սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին կուրսեցիներին բաժանում է շնորհավորական բացիկներ, սլայդ շոուի միջոցով ներկայացվում է ԵՊՀ ՈւԽ կանոնադրությունը, կատարված աշխատանքը, ուսանողների իրավունքները և պարտականությունները: Այս կերպ ուսանողները քիչ թե շատ իրազեկվում են իրենց իրավունքներին:
Հաջորդ կարևոր քայլը  ուսանոներին պատմամշակութային վայրերին ծանոթացնելն է:  Այս կերպ ուսանողները  թե՛ ծանոթանում են պատմական արժեքներին, թե՛ միմյանց հետ են ծանոթանում  և անցկացնում լավ ժամանակ:

Նոյեմբերի 13-ը Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման օրն է: Ֆակուլտետի ՈւԽ-ն ամեն տարի, արդեն ավանդույթ դարձած կերպով, կազմակերպում է ֆակուլտետի ծննդյանը նվիրված միջոցառում ու հենց այդ օրն էլ հանդիսավոր կերպով հանձնում առաջին կուրսեցիների ստուգման գրքույկները և ուսանողական տոմսերը։ Ֆակուլտետում նաև գործում է լավագույն ուսանող մրցանակաբաշխությունը։ Հաղթողը ընտրվում է ամեն տարի՝ ֆակուլտետային ակտիվի կողմից:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈւԽ-ն նպաստում է նաև ազգային ոգու բարձրացմանը, և դրա վառ ապացույցն է ամենամյա միջոցառումը` նվիրված Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվան: Կազմակերպվում է միջոցառում, որի ընթացքում ուսանողները ներկայանում են ազգագրկան երգով և պարով:


Ամենամյա միջոցառումների շարքին է պատկանում փետրվարի 19-ին իրականացվող Գրքի տոնի միջոցառումը: Ֆակուլտետի նախասրահում դրվում է հարթակ որտեղ ուսանողները կարող են փոխանակվել միմյանց հետ գրքերով, ներկայացնել իրենց սիրելի գրքերը և պատմվածքները, ինչպես նաև մասնակցել կազմակերպվող խաղ-վիկտորինաներին:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը մեծ շուքով նշում է նաև Ամանորը: Միջոցառման ընթացքում, բացի հիմնական ծրագրից, ուսանողական խորհուրդը շնորհակալագրեր է հանձնում ամբողջ տարվա ընթացքում լավ աշխատանք կատարած ուսանողներին:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպում է տարատեսակ ֆլեշմոբեր, որոնք նպաստում են ուսանողների ակտիվության բարձրացմանը և ինտեգրմանը:
Նաև նկարահանվում են սոցիալական գովազդներ, որոնք ապահովում են թիրախային հարցերի համընդհանուր ճանաչումը:

HALLOWEEN տոնը նույնպես առանձնահատուկ է նշվում ֆակուլտետում: Ֆակուլտետի նախասրահը զարդարվում է տոնին նվիրված դեկորներով` մոմերով, դդմիկներով:
Միջազգային տոներն էլ մեր ուսանողների կողմից անտեսված չեն մնում, օրինակ՝ Բարևի, Ժպիտի միջազգայն օրերը այս տարի նշվեցին մեծ շուքով:
 
«Ի՞նչ,որտե՞ղ,ե՞րբ», «Ինտելեկտուալ սպորտային խաղ», «Գրքերի քննարկում» գիտաճանաչողական ծրագրերը նպաստում են նաև ուսանողների ինքնազարգացմանը, ինտելեկտուալ մտքի զարգացմանը:
Նշենք նաև, որ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը պարբերաբար կազմակերպում է այցեր մանկատներ և օժանակ դպրոցներ: