Մեր մասին
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
 

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

  Ֆակուլտետի նախագահ՝ Մարիամ Անդրեսյան (ՌԳԲ, 4-րդ կուրս)

Ծնվել է 1994թ.նոյեմբերի 17-ին ՌԴ-ում:
Սովորել է Վորոնեժի շրջանի Խորհրդային Միության հերոս Մ. Ա. Մաշինի անվան հ. 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի
Գ. Մահարու անվան հ. 176 հիմնական դպրոցում: 2013 թվականին ավարտել է Երևանի Ս. Խանզադյանի անվան հ.184 ավագ դպրոցը:
2013 թվականին ընդունվելէ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն բաժին:
Այժմ սովորում է 4-րդ կուրսում:
2013 թվականից ընդգրկված է եղել ուսանողական կառույցի կազմում:
2014 թ-ից ֆակուլտետային պատվիրակ է, այնուհետև` անդամ:
2015 թ-ից ԵՊՀ ՌԳԲ ֆակուլտետի Ուսանողական խորհրդի քարտուղար:
2017 թ-ից ԵՊՀ ՈՒԽ նախագահության անդամ է:
2017թ. փետրվարից մինչ այժմ ՌԳԲ Ուսանողական խորհրդի նախագահն է: 

 

Ֆակուլտետի ՈւԽ անդամները՝

Անդրեսյան Մարիամ
Փարսյան Արփի
Ազատյան Անահիտ
Ամալյա Սողոմոնյան
Արաքսյա Սարգսյան
Հասմիկ Չալոյան
Աննա Նահապետյան
Լևոն Առաքելյան
Մարիա Ավետիսյան
Մարիամ Հովհաննիսյան


Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը


ՈւԽ-ի ձևավորվելուց կարճ ժամանակ անց սկսեցին ձևավորվել նաև ֆակուլտետային ՈւԽ-ները, որոնցից մեկն էր նաև Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈւԽ-ն : Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հանդիսանում է ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարման մարմին և գործում է համաձայն ԵՊՀ ՈւԽ կանոնադրության:
Ֆակուլտետում արդեն գեղեցիկ ավանդույթի է վերածվել ամեն տարի տեղի ունեցող առաջին կուրսեցիներին դիմավորելու արարողությունը. ՈւԽ ներկայացուցիչները հանդիպում են ուսանողների հետ և տեղեկացնում, թե ինչ է ուսանողական խորհուրդը, ներկայացնում վերջինիս պատմությունը, նպատակները, ծանոթացնում նրա գործառույթներին: ՌԳԲ ՈւԽ-ի համար ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տոնի ժամանակ ֆակուլտետում տոնական տրամադրության ապահովումը: Բացի այդ, կատարվում են տարբեր պատմամշակութային էքսկուրսիաներ դեպի Հայաստանի պատմական վայրեր` ապահովելով ուսանողների ճանաչողական, ինչպես նաև հաճելի ժամանցը: Նշանակալից է նաև ֆակուլտետում Բանավեճի ակումբի ստեղծումը, որը գործում է 2013 թվականից: Կազմակերպվում են տարբեր կինոդիտումներ` ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելով ուսանողի առօրյան: 2014թ. Գիրք նվիրելու միջազգային օրվա առթիվ կազմակերպվեց մի միջոցառում, որի ժամանակ պատահականության սկզբունքով շատ ուսանողներ ստացան անակնկալ նվերներ` գրքեր: Միտում ունենք այս գեղեցիկ միջոցառումը դարձնել շարունակական: 2014թ. ԵՊՀ ՈւԽ-ի 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կազմակերպվեց նաև «Լավագույն մաղթանք» մրցույթը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց մաղթանքներով, առաջարկություններով, ինչպես նաև քննադատություններով: Այս մրցույթը ևս կդառնա ավանդական և կկազմակերպվի ամեն տարի: ՌԳԲ ՈւԽ-ի նպատակն է առավել յուրօրինակ և հետաքրքիր դարձնել ուսանողի յուրաքանչյուր օրը, նրա ուսանողական կյանքի հուշերի զամբյուղը համալրել ավելի նշանակալից, հետաքրքիր ու անմոռաց ակնթարթներով: