Մեր մասին
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ



Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

ՈՒԽ նախագահ՝ Նվեր Կիրակոսյան

Ծնվել է 1994 թվականի օգոստոսի 5-ին Երևանում:

2001-2012թթ սովորել է Երևանի թիվ 97 միջնակարգ (այնուհետ՝ ավագ) դպրոցում:

2012-2016թթ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնի բակալավրում։

2016թ․- մինչ օրս սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրով։
2017 թվականին ընտրվել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈւԽ նախագահ:

Ֆակուլտետի ՈւԽ անդամներն են

Նվեր Կիրակոսյան
Արմինե Վարդանյան
Դավիթ Պետրոսյան
Անահիտ Հարությունյան
Դավիթ Զաքարյան
Հասմիկ Գրիգորյան
Լուսինե Մարտիրոսյան
Սիրանուշ Պողոսյան
Հրայր Սանամյան
Աննա Սիսոյան
Դավիթ Շիրոյան
Շուշաննա Թևանյան

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդը ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարման մարմին է: Ֆակուլտետային ՈւԽ-ի գործունեությունը կարգավորվում է ԵՊՀ ՈւԽ կանոնադրությամբ:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈւԽ-ն ունի պարբերաբար իրականացվող ծրագրերի և միջոցառումների համախումբ, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում ֆակուլտետի ուսանողների շրջանում: Այդ միջոցառումների շարքում կարելի է առանձնացնել գիտակրթական, ինտելեկտուալ, ժամանցային բնույթի տարատեսակ միջոցառումներ:

Գիտակրթական բնույթի միջոցառումների իրականացման շրջանակներում ֆակուլտետի ՈւԽ-ն սերտորեն համագործակցում է ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության հետ: Իրականացված միջոցառումների շարքում կարելի է նշել «ԱԺ ընտրությունների մոդել» խորագրով մասնագիտական բնույթի ծրագիրը: 

Բացի այդ, պարբերաբար անցկացվում են մասնագիտական թեմաներով բանավեճեր (տարբեր ձևաչափերով), որոնք նպաստում են ուսանողների մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև հրապարակային ելույթների փորձի ձեռք բերմանը: 

Ինտելեկտուալ բնույթի միջոցառումները ևս ավանդաբար մեծ հետաքրքրասիրություն են առաջացնում ուսանողների շրջանում: Նմանտիպ նախաձեռնություններից է ամեն տարի անցկացվող«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»խաղը:
Ֆակուլտետի ՈւԽ-ի կողմից անցկացվող միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում բարեգործական բնույթի միջոցառումները: Մասնավորապես, նման միջոցառումների շարքից կարելի է առանձնացնել ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված այցերը ՀՕՖ Երեխաների աջակցության կենտրոն: Ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը սերտորեն համագործակցում է այլ ֆակուլտետների ՈւԽ-ն երի հետ:
Ֆակուլտետի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են ԵՊՀ ՈւԽ-ի կողմից կազմակերպված միջոցառումներին՝հավուրպատշաճի ներկայացնելով ֆակուլտետը: Մասնավորապես, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմերը հանդիսանում են ՈւՀԱ-ի(КВН) , ինչպես նաև ֆուտբոլի ներհամալսարանական առաջնությունների հաղթողներ: