Մեր մասին
Աստվածաբանության ֆակուլտետ

 

 Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

 

ՈՒԽ նախագահ՝ Արմինե Ավթանդիլյան  (4-րդ կուրս):

Ծնվել է  1996թ.-ին ք. Երևանում:

2003-2011թթ սովորել է Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցում:

2011-2014թթ սովորել է  Երևանի թիվ 112 ավագ դպրոցում:

2004-2014թթ ուսանել է Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցուն կից կիրակնօրյա վարժարանում։

2010-2014թթ  հաճախել է ԵՕՀՄՔ, զբաղվել է Ձյուդո մարտարվեստով։

2010-2017թթ հաճախել է <<Մետրո>> թատրոն-ստուդիա , խաղացել է մի շարք թատերական ներկայացումներում։

2014թ.-ին ընդունվել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ:

2017-2018թթ Արագածոտնի թեմում, կամավորական հիմունքներով, մասնակցել է << Լույս մանկանց>> կրթադաստիարակչական ծրագրին։

2018թ.ին ընտրվել է պատվիրակ, այնուհետև անդամ, կազմակերպել տարատեսակ միջոցառումներ, խաղ-մրցույթներ ինչպես նաև ազգային և տոնածիսական տարրեր պարունակող մշակութային ցերեկույթներ:

2018թ-ից հանդիսանում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ:

Կարգախոսը, որով առաջնորդվում է՝

Ժամանակների մեծագույն պատվիրանը․ <<Սիրեցէք զմիմեանս>> ( Ա. Կորնթ. ժԳ 13):

Երազանքը կամ գլխավոր նպատակն  է՝

Նպատակս է մասնագիտությանս մեջ հասնել այնպիսի բարձրունքի, ունենալ այնպիսի մասնագիտական հմտություններ, համակողմանի և խորը գիտելիքներ, որպեսզի բարձր ամբիոններից կարողանամ հավուր պատշաճի ներկայացնել հայ աստվածաբանական միտքը։

Ուսանողական խորհրդում է, որովհետև...

Որովհետև ուխ-ն լավ հարթակ է ուսանողների հմտությունների դրսևորման համար։ Կառույցը թույլ է տալիս որպես ուսանող ներգրավված լինել բուհի ակտիվ կյանքին, ինչպես նաև կառավարմանը։ Բացի վերը թվարկածներից Ուսանողական խորհուրդը մեծ դպրոց է, որը քեզ թրծում է կյանքի հետագա արհավիրքներին դիմակայելու համար։

 

Ֆակուլտետի ՈւԽ անդամներն են՝ 

Սոսէ Ղազարյան
Անի Մկրտչյան
Վահագն հարությունյան
Քրիստինե Բաղդասարյան

Ֆակուլտետի ՈւԽ պատվիրակներն են՝

Մարիամ Հարությունյան
Վիկտորյա Համբարձումյան
Լիաննա Գրիգորյան
Հասմիկ Հովհաննիսյան
Կարինե Աբրահամյան
Աստղիկ Մարիկյան
Պատվական Թորոսյան

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒսանողական խորհուրդը ձևավորվել է 1999 թ.: Նախագահն է եղել Հ.Վ. Հովհաննիսյանը: Շուտով ձևավորել է Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական միություն (ԱՖՈՒՄ), որի նպատակն էր միավորել ոչ միայն Աստվածաբանության ֆակուլտետի, այլև ԵՊՀ ուսանողությանը և զարգացնել նրա հոգևոր գիտելիքները: Արդեն 2005 թ. Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ է ընտրվում է 3-րդ կուրսի ուսանող Վ.Մ. Պողոսյանը, որը նախագահել է մինչև 2008թ.: Նրա նախագահության շրջանում ֆակուլտետում նոր թափ է ձեռքբերում ՈՒսանողական խորհուրդը.

Ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ ՈՒԽ-ում հիմնադրվեց Հոգևոր-մշակութային հանձնաժողով: 2008թ-ից նախագահ ընտրվեց Ա.Մ. Մարմարյանը, ով նախագահեց մինչև 2012թ.: Հաջորդը նախագահ է ընտրվում Հասմիկ Խաչատրյանը, ում էլ 2013 թ-ից հաջորդում է ներկայիս նախագահ Նազելի Հայարպետյանը:

Այս տարիների ընթացքում Ուսանողական խորհուրդը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` միշտ մնալով ուսանողի կողքին և նրա իրավունքների պաշտպանը: Հիմնադրման առաջին իսկ օրերից ՈՒսանողական խորհրդում ձևավորվեցին մի շարք ավադույթներ.

Ֆակուլտետում սեպտեմբեր ամիսը ամբողջովին նվիրվում է առաջին կուրսեցիներին:

Այսպիսով առաջին կուրսեցիների ընդունելության արարողությունը տեղի է ունենում ամեն տարի սեպտեմբերի մեկին: ՈՒսանողական խորրդի կողմից նորեկներին է ներկայացվում ֆակուլտետն`իր ստորաբաժանումներով, ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց են բաժանվում փոքրիկ հուշանվերներ :

Առաջինների դիմավորմանը հաջորդում է ուսանողների մերձեցմանը նպաստող պատմաճանաչողական այցը որևէ վանական համալիր: Ավանդույթի համաձայն այդ օրը մեզ ուղեկցում և գիդի դերն է ստանձնում, ֆակուլտետի սիրված և փորձառու դասխոսներից մեկը:

Պաշտոնապես առաջին կուրսեցիներին նվիրված թերևս վերջին միջոցառումը Թարգմանչաց տոնն ու ստուգման գրքույկների հանձնումն է , Նշենք, որ այս հրաշալի ավանդույթի հիմքն է դրել ֆակուլտետի հիմնադիր դեկան Շահեարքեպիսկոպոս Աճեմյանը:

ՈՒսանողական խորհրդի կողմից պարբերաբար կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ հոգևորականների հետ: Նշենք որ այս հանդիպումների նպատակն է ուսանողությանը հնարավորություն տալ ավելի սերտորեն առնչվել եկեղեցուն և լրացնել կրթական ծրագրի բացթողումները ոչ ֆորմալ միջավայրում:

Ֆակուլտետում ամանորյա միջոցառումընույնպես ամենամյա բնույթ է կրում: Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն հենց այդ միջոցառման ժամանակ է տեղի ունենում ուսանողական և դասախոսական տարբեր անվանակարգերում ամենամյա մրցանակաբաշխությունը:

Փետրվարից ֆակուլտետում սկսվում են տոնվել եկղեցա-ժողովրդական տոները, որոնք կրում են «Տոնենք հայեցի»խորագիրը: Միջոցառումների շարքը  նպատակ ունի ուսանողության շրջանակներում ամրապնդել ազգասիորության և սեփական տոների կարևորման գիտակցումը: Մայիսյան տոներին կազմակերպվում են հանդիպումներ ազատամարտիկների հետ, ինչպես նաև արդեն ավանդական բնույթ է կրում ռազմահայրենասիրական միջոցառումները:

ՈւԽն իր վրա է վերցրել նաև ֆակուլտետի շրջանավարտների ավատրական վկայականների 
հանձման արարողության կազմակերպումը: