Մեր մասին
Արտաքին կապերի հանձնաժողով

Արտաքին կապերի հանձնաժողով

 

 Հանձնաժողովի նախագահ՝ Մարիա Պետրոսյան (Իրավագիտության ֆակուլտետ, 3-րդ կուրս)

 Ծնվել է 1998թ. նոյեմբերի 15-ին Մոսկվայում:

 2016թ.-ին ավարտել է Երևանի թիվ 97 ավագ դպրոցը:

 2016թ.-ին ԵՊՀ Օլիմպիադայում արժանացել է 2-րդ կարգի դիպլոմի:

 2016թ.-ին ընդունվել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ:

 2016թ.-ի սեպտեմբերից-2017թ.-ի ապրիլ աշխատել է ETC անգլերենի ուսուցման կենտրոնում:

 2016-2017թթ.-ին սովորել է Ամերիկյան խորհուրդների գրասենյակի CCC ակումբում:

 2017թ.-ին արժանացել է ֆրանսիական “L’ANCILLAIRE” անվանական կրթաթոշակին:

 2017թ.-ին ընտրվել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պատվիրակ:

 2017թ.-ից հանդիսանում է ԵՊՀ Ավագների խորհրդի և Մարտական պատրաստության ակումբի անդամ:

 2017թ.-ից անդամակցում է “Y-PEER” միջազգային ցանցին:

 2017թ.-ին մասնակցել է “DigiTec Expo 2017”-ի և “FAST” գիտաժողովի կազմակերպական աշխատանքներին:

 2017թ.-ից աշխատում է «Կողբ» հիմնադրամում:

 2017թ.-ին արժանացել է լավագույն ֆակուլտետային ուսխորհրդականի կոչմանը:

 Մասնակցել է «ՄԱԿ-ի ազգային մոդել-կոնֆերանս 2015»-ին, «Նոբելյան օրեր 2016» գիտաժողովին, «ԵԱՀԿ մոդել-կոնֆերանս 2016»-ին, «ՄԱԿ-ի ազգային մոդել-կոնֆերանս 2017»-ին, «Հայաստան-Թուրքիա. Երկխոսության ուղիների որոնում» կոնֆերանսին:

 Ունի տպագրված 1 գիտական հոդված:

 2018թ.-ից ՈւԽ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահն է:

Կարգախոսը, որով առաջնորդվում եք
 Դրանք շա՜տ են:
Կյանքում գլխավոր նպատակը կամ երազանքը
 Հուճույք ստանալ յուրաքանչյուր պահից:
Ուսանողական խորհրդում եմ, որովհետև...
 ՈւԽ-ն մեծ ընտանիք է:

 

Հանձնաժողովի քարտուղար՝ Լուսինե Դանուխյան
Հանձնաժողովի ակտիվ անդամներն են՝

Աննա Ամիրխանյան

Միքայել Մարտիրոսյան
Լուիզա Ամիրխանյան
Հովհաննես Ադոնց
Տիգրան Կարագուլյան

Հանձնաժողովի գործունեությունը՝

Հանձնաժողովը զբաղվում է հայաստանյան և արտասահմանյան բուհերի, ինչպես նաև արտահամալսարանակն կառույցների ու կազմակերպությունների հետ կապերի հաստատմամբ, համատեղ ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ:

Հանձնաժողովի գործառույթներից է նաև ուսանողների համար արտահամալսարանական զանազան միջոցառումների մասնակցության հնարավորության ապահովումը, ինչպես նաև դրամաշնորհային ու կրթական ծրագրերին դիմելու և մասնակցելու ընթացակարգերին ծանոթացումը: