Մեր մասին
Գիտակրթական հանձնաժողով
 

Հանձնաժողովինախագահ՝ Լևոն Առաքելյան (Եվրոպական լեզուների և հաղորդակցությանֆակուլտետ, 4-րդկուրս)

Ծնվել է 1999թ.-ի նոյեմբերի 1-ին Երևանում

2005-2013թթ. սովորել է ՀՀ  ք. Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցում

2013-2016թթ. սովորել է  ՀՀ ք. Երևանի Հ. Գյուլիքեխվյանի անվան թիվ 103 ավագ դպրոցում

2016թ.-ին ընդունվել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ, իսպաներեն. Լեզու և գրականություն բաժին (մասնագիտություն)

2016թ.-ից եղել է  ՈւԽ-ում

2017թ.-ին եղել է  Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ՈւԽ քարտուղար

2018թ.-ին եղել է ՈւԽ գիտակրթական հանձնաժողովի քարտուղար

2019թ.-ից ՈւԽ գիտակրթական հանձնաժողովի նախագահն է

 

Կարգախոսը, որովառաջնորդվում է՝

 Ինքնակրթվելով կարելի ա հասնել ամեն ինչի:

 

Կյանքումգլխավորնպատակըկամերազանքը 

Ազնիվ ապրել կյանքը:

 

Ուսանողականխորհրդումեմ, որովհետև...

 Ուսանողական խորհրդում եմ, որովհետև այստեղ գտել եմ այն, ինչն օգնել է ուսանողական տարիներիս էլ ավելի հիշվող ու օգտակար դարձնել:

Հանձնաժողովի փոխնախագահ՝  Էդուարդ Ամիրբեկյան

Հանձնաժողովի ակտիվ անդամներ՝ 

Անի Մաթևոսյան

Լիլիթ Տեր-Հովհաննիսյան

Արմինե Ծատրյան

Արփինե Յերիմյան

Լիլիթ Շառաջյան

Սոնա Հայրապետյան

Տաթև Այվազյան

Սյուզի Սարգսյան

Ասյա Հունանյան

Հրանտ Փարսիլյան

Անանիա Երանոսյան

 

Հանձնաժողովի գործունեությունը՝

Երևանի Պետական Համալսարանի Ուսանողական Խորհրդի Գիտակրթական Հանձնաժողովը Ուսանողական Խորհրդի 9 հանձնաժողովներից մեկն է։ Հանձնաժողովի գործառույթներից է ինտելեկտուալ խաղերի, բանավեճերի, տարբեր գիտահետազոտական ու գիտաճանաչողական արշավների, պատմամշակութային կոթողներ այցելությունների, ՀՀ-ում առաջատար մասնագետների հետ հանդիպումների, ուսանողներին հուզող թեմաների շուրջ քննարկումների միջոցով ուսանողների գիտակրթական կյանքի կազմակերպումը: Հանձնաժողովում ընդգրկված են տարբեր ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ։ Յուրաքանչյուր ֆակուլտետ հանձնաժողովում ունի ֆակուլտետային պատասխանատու, ով ապահովում է ֆակուլտետ- հանձնաժողով կապը։ Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցում է մյուս հանձնաժողովների, ինչպես նաև ԵՊՀ-ում և ԵՊՀ-ից դուրս գտնվող  ուսանողական կառույցների հետ։ Հանձնաժողովի գլխավոր նպատակը Մայր Բուհում ձևավորված գիտական ու կրթական մթնոլորտի պահպանումն է։
Գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումներ՝
«Ուսանողական Ռեկտորատ» ծրագիր,  որի ընթացքում ուսանողներին հնարավորություն է տրվում մեկ օրով կառավարել համալսարանը:
«Ինչ՞, որտեղ՞, երբ՞» ինտելեկտուալ միջֆակուլտետային  մրցաշար, որի ավարտից հետո  խորհրդանշական բուն ուղևորվում է հաղթող թիմի ֆակուլտետ և այնտեղ մնում մինչև մյուս տարվա ավարտը: Հանձնաժողովն ունի մշտական ինտելեկտուալ թիմեր, որոնք բուհը  ներկայացնում են  միջբուհական առաջնությունների ժամանակ:
Հանձնաժողովի կողմից պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ,գրքի քննարկումներ, հանդիպումներ հանրաճանաչ մարդկանց հետ:


ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովին կից գործում է բանավեճի ակումբ: Բանավեճի ակումբի նպատակ ունի զարգացնել ուսանողների բանավիճելու մշակույթը, սկսել ինքնակրթության բանավիճային մեթոդի տարածման ուսանողական շարժում, դասընթացների միջոցով մասնակից ուսանողների մոտ ձևավորել վերլուծական և քննադատական մտածելակերպ և  հռետորական հմտություններ, որոկավորման փուլից հետո հնարավորություն տալ մասնակցելու գիտական, մշակութային, հասարակական  բանավեճերի ակումբային մրցույթների, կազմակերպել միջհամալսարանական բանավեճ-մրցույթներ, մասնակցել միջազգային վարկանիշային բանավեճ-մրցույթների: