Մեր մասին
Իրավական հանձնաժողով
 

Հանձնաժողովի նախագահ՝ Կարոլինա Հարությունյան (ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 4-րդ կուրս)

 

Ծնվել է 1999 թվականի օգոստոսի 15-ին  

2005-2016 թթ.- Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց

2017 թվականից ԵՊՀ ուսանողական խորհրդի անդամ

2017-2018թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԽ հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի պատասխանատու

2017 թվականից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ

2018-2019թթ.- ԵՊՀ ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովի փոխնախագահ

2019թ.-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԽ իրավական հանձնաժողովի պատասխանատու

2019թ. սեպտեմբերից մատուցում է անվճար իրավաբանական խորհրդատվություն ԵՊՀ իրավաբանական կլինիկայում

2019թ.-ի հոկտեմբերից մինչ օրս ՈւԽ իրավական հանձնաժողովի նախագահ

 

Կարգախոս, որով առաջնորդվում է՝ 

Հավատա ուժերիդ, և ամեն ինչ կստացվի:

 

Կյանքում գլխավոր նպատակը կամ երազանքը՝

Իրականացնելուց հետո կասեմ :)

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև ՈւԽ մեծ ընտանիք է, որտեղ տիրում է փոխադարձ ջերմ և ընկերական մթնոլոտ, որտեղ տարբեր հետաքրքրությունների և մասնագիտությունների տեր երիտասարդներ համախմբվել են ներկայացնելու և պաշտպանելու ուսանողների իրավունքները և օրինական շահերը:

 

Հանձնաժողովի քարտուղար՝

Էլլա Մովսիսյան

 

Հանձնաժողովի ակտիվ անդամներ՝

Հռիփսիմե Մաթևոսյան

Սուսաննա Համբարձումյան

Արմինե Կարապետյան

Տաթև Գևորգյան

Սերգեյ Դավթյան

Գայանե Մարկոսյան

Էլինա Մխեյան

Դիանա Նավասարդյան

Սոնա Բաբախանյան

Ալեքսանդրա Հակոբյան

Գոռ Սմբատյան

Դիանա Վարդանյան

Տաթև Ղուկասյան

 

Հանձնաժողովի գործունեությունը՝

ԵՊՀ ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովի գործունեության գլխավոր առանցքն են ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին իրազեկելը, ուսանողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հանձնաժողովի նպատակներն են բարձրացնել ուսանողների իրազեկվածության մակարդակն իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, պաշտպանել ուսանողների իրավունքներն ու օրինական շահերը, բարձրացնել ուսանողի իրավագիտակցության մակարդակը, իրանակացնել ՈւԽ իրավական ապահովումը:

Հանձնաժողովն իր նպատակներն իրագործում է պարբերաբար կազմակերպվող սեմինար-քննարկումների, դասընթացների, հանդիպումների, այցերի և այլ միջոցներով:

Իրավական հանձնաժողովի ավանդական և սիրված ծրագրերից են՝ «Իրազեկում. տեղափոխություն, բողոքարկում և լուծարքներ», «Իրազեկում. իրավական տեղեկատվական համակարգեր», «Իրազեկում. ուսանողի աշխատանքային իրավունքները»:

Հանձնաժողովն իր գործուն մասնակցությունն է ունենում ՈւԽ կազմակերպած  բոլոր միջոցառումներին:

Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել  ուսանողին սեփական իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերում:

Իրավական հանձնաժողովի կարգախոսն է՝ «Իրազեկված նշանակում է պաշտպանված»: