Մեր մասին
Հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողով
 

Հանձնաժողովինախագահ՝ Ռոզա Առաքելյան (Հայ բանասիրության ֆակուլտետ, 3-րդ կուրս)

Ծնվել է 1998թ.-ի փետրվարի 9-ին Հրազդան քաղաքում:

2005-2016թ.-ին սովորել է Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցում։

2006-2013թ.-ին սովորել է Հրազդանի Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2006-2012թ.-ին հաճախել է Սամվել Ասպատուրյանի ղեկավարած պարի խմբակը։

2015թ.-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ մասնագիտության նախապատրաստական բաժինը. ուսումը չի շարունակել։

2016թվականին ընդունվել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը։ Այժմ սովորում է 3-րդ կուրսում:

2018թվականին ներկայացրել է զեկուցում ԵՊՀ ՈւԳԸ միջազգային 5- րդ տարեկան գիտական նստաշրջանին։ 2018 թվականի սեպտեմբեր ամսին ընտրվել է Հայ բանասիրության ֆակուլտետի պատվիրակ և նախագահության անդամ, իսկ հոկտեմբեր ամսին ԵՊՀ ՈՒԽ նախագահության նիստում միաձայն ընտրվել է ՈՒԽ Հասարակայնության հետ կապերի և լրատվության հանձնաժողովի նախագահ:

 

Կարգախոսը, որով առաջնորդվում է

Մի՛ ընդօրինակիր...Օրինակ տուր սիրո՜։

 

Կյանքում գլխավոր նպատակը կամ երազանքը՝
 Ապրել այնպես, որ ինչ-որ ժամանակ, ինչ-որ սերնդի համար օրինակ դառնամ։

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև...
 Ուսխորհուրդը այն վայրն է, որտեղ կարող ես համատեղել ուսումն ու ժամանցը.այստեղ և՛ կրթվում ես, և՛ հաճելի ժամանակ անցկացնում։

 

 

Հանձնաժողովի քարտուղար՝ Ռոզա Խաչատրյան

 

Հանձնաժողովի ակտիվ անդամներն են՝

 Միլենա Մովսեսյան

Արուս Կապուկչյան

Շուշանէ Փափազյան

Աննա Նազարյան

Էմիլիա Աթանեսյան

Զարա Ղազարյան

Լիլիթ Մկրտչյան

Լիանա Թուրյան

Թերեզա Հովհաննիսյան

Հասմիկ Գյոզալյան

 

Հանձնաժողովի գործունեությունը

Հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի գործունեությունը բաժանվում է երկու մասի՝ հանրային կապեր, որը ենթադրում է ՈւԽ հանրային կերպարի ձևավորում, օպրատիվ կապի ապահովում ուսանողների և կառույցի միջև և լրատվություն՝ ՈւԽ ամենօրյա գործունեության լուսաբանում ԵՊՀ կայքի ՈւԽ պորտալում և սոցիալական ցանցերում:

Հանձնաժողովի անդամների ջանքերով հրատարակվում է «Ալեք Մանուկյան 1» թերթը, որը հանդիսանում է կառույցի պաշտոնաթերթը: Որտեղ ուսանողական խնդիրների բարձրաձայնմանը զուգահեռ հրապարակվում են նաև ստեղծագործող և լրագրողական հմտություններ ունեցող ուսանողների աշխատանքները: