Մեր մասին
Ֆինանսատնտեսական հարցերով հանձնաժողով
 

Հանձնաժողովի նախագահ՝ Հովհաննես Մնացականյան (ԻԿՄ, 3-րդ կուրս)

Ծնվել է 2000թ.-ի մայիսի 1-ին Հրազդան քաղաքում

2006-2017թթ. սովորել է Հրազդան քաղաքի Խ. Աբովյանի անվան N1 ավագ դպրոցում

2017թ.-ին ընդունվել է ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ

2017թ.-ից ներգրավվել է ՈՒԽ-ում, ընտրվել է պատվիրակ

2019թ.-ից Ֆինանսատնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահն է

 

Կյանքում գլխավոր նպատակը կամ երազանքը՝

Լինել ազատ:

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև այս միջավայրում ինձ զգում եմ այնպիսին, ինչպիսին կամ: Առաջին կուրսում, տեսնելով Ուսանողական խորհրդի ջերմ ու հաճելի միջավայրը, ընկերական մթնոլորտը, ցանկացա դառնել այս ընտանիքի մի մասը:  

 

Հանձնաժողովի գործունեությունը

ԵՊՀ ՈւԽ ֆինանսատնտեսական հանձնաժողովը իրականացնում է ՈՒԽ ֆինանսական միջոցների ղեկավարում և կոորդինացում, ինչպես նաև կատարում է ԵՊՀ ֆինանսատնտեսական իրավիճակի ուսումնասիրություններ: