Մեր մասին
Սոցիալական հարցերով հանձնաժողով
 

Հանձնաժողովի նախագահ՝ Հասմիկ Հովհաննիսյան

Ծնվել եմ 1999թ.-ի դեկտեմբերի 14-ին Արարատի մարզի Արևշատ գյուղում

2006-2017թթ. սովորել է Արևշատի միջնակարգ դպրոցում

2017թ.-ին ընդունվել է Ռոմանագերմանակամ բանասիրության ֆակուլտետ (այժմ` եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ)

2017թ.-ից եղել է ՈւԽ-ում

2018թ.-ին եղել է Սոցիալական հարցերով հանձնաժողովի ֆակուլտետային պատասխանատու

2019թ.-ին եղել է Սոցիալական հարցերով հանձնաժողովի քարտուղար

2019թ.-ից` Սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ

 

Կարգախոս,որով առաջնորդվում է՝

Ամենակարևորը ներքին խաղաղությունը պահելն է:

 

Կյանքում գլխավոր նպատակը կամ երազանքը՝

Հասնել ներքին անսահմանության:

 

Ուսանողական խորհրդում եմ, որովհետև Ուսանողական խորհուրդը տալիս է հնարավորություն ճանաչելու ինքդ քեզ:Կառույցի ներսում սովորում ես սիրել առանց խտրականության,օգնել անշահախնդիր: Ուսանողական խորհուրդը սովորեցնում է ոչ մի պարագայում չդավաճանել սեփական սկզբունքներին:

 

Հանձնաժողովի քարտուղար`Դանիելա Զանազանյան

 

Հանձնաժողովի ակտիվ անդամներ՝

Ռոբերտ Առաքելյան

Անի Մաթևոսյան

Մուշեղ Կուրեխյան

Ամալյա Շահինյան

Ալվարդ Մինասյան

 

Սոցիալական հարցերով հանձնաժողովը ԵՊՀ ՈւԽ 9 հանձնաժողովներից մեկն է: Այն կազմակերպում է մարդկային ռեսուրսների կառավարումը կառույցում և զբաղվում է սոցիալական հարցերով: Հանձնաժողովը կազմակերպում է ուսանողական խորհրդի նոր անդամների հայտագրումը: Հանձնաժողովի գործառույթներից է ուսանողների ուսման զեղչային համակարգի կարգավորումը և համակարգումը: Այս առումով հանձնաժողովը համագործակցում է ֆինանսատնտեսական հանձնաժողովի հետ: Սոցիալական (HR) հարցերով հանձնաժողովի գործառույթների մեջ է մտնում նաև ուսանողական խորհրդի ներսում մարդկային ռեսուրսների կառավարումը, որն իրենից ներկայացնում է ուսանողական խորհրդի միջավայրում ռազմավարական և հետևողական մոտեցում ուսանողական խորհրդի առավել արժեքավոր ակտիվների կառավարման նկատմամբ, ուսխորհրդականներ, ովքեր աշխատում են ուսանողական խորհրդի հիմնական նպատակների իրականացման համար: Սոցիալական (HR) հարցերով հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում է բարեգործական խաղեր և այցեր: