Մեր մասին
Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների հետ տարվող աշխատանքների ոչ մշտական հանձնաժողով
 

 Հանձնաժողովի նախագահ՝ Գևորգ Արշակյան (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ,4-րդ կուրս)

Ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 12-ին քաղաք Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի Ա. Պ. Չեխովի անվան հ. 55 հիմնական այնուհետև Վ. Դավթյանի անվան հ. 149 ավագ դպրոցները: 2014 թվականին ընդունվել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժին և Իրավագիտության ֆակուլտետ: 2015 թվականին ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

2014 թվականից ուսանողական խորհրդում է: Մասնակցել է ֆակուլտետային մի շարք միջոցառումների կազմակերպմանը: 2015 թվականից ԵՊՀ ՈւԽ Ռազմահայրենասիրական ոգու բարձրացման հանձնաժողովի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի պատասխանատուն է: 2016 թվականի դեկտեմբերից Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԽ անդամ է, պատվիրակ, ԵՊՀ ՈւԽ Նախագահության անդամ: 2017 թվականի մարտից ԵՊՀ ՈւԽ Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների հետ տարվող աշխատանքների ոչ մշտական հանձնաժողովի նախագահն է: 2017 թվականի փետրվարից Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Գիտական խորհրդի, իսկ մարտից նաև ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ է:

 

 

Հանձնաժողովի ակտիվ անդամներն են՝
Արփի Օհանջանյան
Ժաննա Լալայան
Արման Դանիելյան
Օֆելյա Արմենյան
Սիլվի Տիգրանյան
Շուշան Չախմախչյան
Տիգրան Ղարագուլյան
Լիլիթ Մանուչարյան
Հայարփի Դավեյան
Անահիտ Ղարիբյան
Լիանա Ռոզիկյան
Մարիամ Ավետիսյան

Հանձնաժողովի գործունեությունը
Հանձնաժողովի գործունեության առանցքը հեռակա համակարգում սովորող ուսանողներն են: Նպատակն է խթանել նրանց մասնակցությանը Ուսանողական խորհրդի աշխատանքներին: Առավելագույն աջակցություն ցուցաբերել ուսման ընթացքում առաջացող խնդիրների հաղթահարմանը: