Մեր մասին
Քիմիայի ֆակուլտետ

 

 

ՈՒԽ նախագահ՝ Քրիստինե Մաչկալյան (Քիմիա բաժին, 3-րդ կուրս)

Ծնվել է 1996թ. հունիսի 19-ին:
2003-2011 թթ. սովորել է Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմական դպրոցում: 2011-2014թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցում:
2014թ.-ին ընդունվել է ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ:
2017թ.-ին ընտրվել է որպես ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի պատվիրակ, նաև անդամ:
2017թ.-ին ընտրվել է Քիմիայի ֆակուլտետի նախագահ:


 

Ֆակուլտետային ՈՒԽ անդամներն են՝

Քրիստինե Մաչկալյան
Սևակ Գրիգորյան
Հովհաննես Ադոնց
Քրիստիան Սիմոնյան
Միքայել Հունանյան
Լուսինե Մինասյան

 

Ֆակուլտետի ՈւԽ գործունեությունը

ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետը համարվում է ամենահին ֆակուլտետներից մեկը: Չնայաց դրան Քիմիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նոր կազմը ձևավորվել է 14.03.17թ-ին: ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում յուրահատուկ ավանդույթ է ամեն տարին առաջին կուրսեցիներին դիմավորելու արարողությունը: 2014թ.-ից առաջին կուրսեցիների ստուգման գրքույկները և ուսանողական տոմսերը հանձնվում են քաղաքից դուրս՝ Օշականում՝ Մ. Մաշտոցի գերեզմանի մոտ, նաև Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցում: Տարվա ընթացքում կազմակերպվում են տարբեր գիտակրթական, մշակութային միջոցառումներ, սպորտային խաղեր, ինչպես նաև մասնագիտական այցելություններ տարբեր գործարաններ:
Ֆակուլտետում իրականացվող ավանդական միջոցառումների շարքին են դասվում ինտելեկտուալ խաղերը, «Լավագույն լաբորատոր նկար» խորագրով մրցույթը, «Գուշակիր մեղեդին» խաղ-մրցույթը, ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը, ինչպես նաև քիմիկոսի միջազգային օրվան նվիրված միջոցառումը , որը նշվում է մայիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում: Կարևոր տեղ են զբաղեցնում նաև բարեգործական միաջոցառումներ, յուրաքանչյուր տարի Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները այցելում են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:

Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը անտարբեր չի  լինում նաև տոների նկատմամբ: