Մեր մասին
Ղեկավար կազմ

 ՈւԽ նախագահ` Դավիթ Ափոյան(Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 4-րդ կուրս)

 

Ծնվել է 1995թ.-ի օգոստոսի 3-ին Արթիկում:

Սովորել է Արթիկի թիվ 2 միջնակարգ, այնուհետև Արթիկի թիվ 7 ավագ դպրոցում:

2012 թվականին ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների  ֆակուլտետ՝ միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ: Այժմ սովորում է 4-րդ կուրսում:

2013-2015թթ. ծառայել է ՀՀ ՊՆ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, կոչումը՝ ավագ սերժանտ:

2012 թվականից ընդգրկված է եղել ուսանողական կառույցի կազմում, 2016 թ.-ից նախագահության անդամ է:

2015 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր:

2016 թվականից հանդիսանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ:

2016 թվականին կայացած ԵՊՀ ՈՒԽ նախագահության նիստում միաձայն ընտրվել ՈւԽ նախագահի տեղակալ:

2018 թվականին կայացած ԵՊՀ ՈՒԽ նախագահության նիստում միաձայն ընտրվել է ՈՒԽ նախագահ:

 

 

 

ՈւԽ նախագահի տեղակալ` Դավիթ Մաթևոսյան  (միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 4-րդ կուրս)

 

Ծնվել է 1995թ.-ի մարտի 2-ին Երևանում:

2001-2012թթ. սովորել է Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցում:

2012թ-ին ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ::

2013-2015թթ.-ին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:

2016թ-ին փետրվարին ընտրվել է ՈւԽ պատվիրակ, իսկ 2016թ. դեկտեմբերին՝ ՈւԽ նախագահության անդամ:

2018 թվականի փետրվարին ընտրվել է ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ:

 

 

ՈւԽ քարտուղար` Աննա Հարությունյան (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագիստրատուրա 1-ին կուրս)

 

Ծնվել է 1996թ. սեպտեմբերի 20-ին Երևանում:

Սովորել է Երևանի Դ. Հովսեփյանի անվան համար 191 միջնակարգ դպրոցում, այնուհետև Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոցում:

2013թ ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկանի ֆակուլտետ:

2017թ ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկանի ֆակուլտետի Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ մագիստրոսական ծրագիրով: Այժմ սովորում է մագիստրատուրայի 1-ին կուրսում:

2017թ մայիսից հանդիսանում է ՈւԽ հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի «Ալեք Մանուկյան 1» ամսագրի էջադրող-ձևավորողը, իսկ 2018թ փետրվարից նաև խմբագիրը:

2018թ ընտրվել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախագահության անդամ, ապա ԵՊՀ ՈւԽ քարտուղար: