Մեր մասին
Ռազմահայրենասիրական ոգու բարձրացման հանձնաժողով
 

Հանձնաժովի նախագահ`Լիպարիտ Ղազարյան (Միջազգային հարաբերություններ)

 Ծնվել է 1994թ հուլիսի 27-ին:

2001-2010թթ սովորել է Արմավիրի մարզի Հուշակերտի միջնակարգ դպրոցում:

2010-2012թթ ուսումը շարունակել է Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում;

2012թ-ին ընդունվել է ԵՊՀ «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ»-ի «Քաղաքագիտություն» բաժին:

2012թ նոյեմբերին համալրել է ՀՀ ԶՈՒ շարքերը՝ ծառայելով ՀՀ ԶՈՒ առանձին ուսումնական հրետանային գնդում:

2013-14թթ ծառայությունը շարունակել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում որպես Հրետանու պետի կառավարման դասակի հետախուզական ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ, հրետանու հետախույզ:

2013-14թթ ընթացքում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների կողմից արժանացել է թանկարժեք նվերների, զորամասի հրամանատարի հրամանով պարգևատրվել «Սերժանտ», «Ավագ սերժանտ» զինվորական կոչումներով, «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով, բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով:

2014թ պարգևատրվել է «Հայ ասպետ» կրծքանշանով:

2015թ-ին ստացել է Հայ կրթական հիմնարկության կողմից կրթաթոշակ 2015թ-ից ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի հիմնադիրներից է, 3-րդ ջոկի հրամանատար:

2016թ ապրիլին կամավորագրվել է՝ հանդես գալով ԵՊՀ կամավորական ջոկատի կազմում:

2016թ-ին պարգևատրվել է ԵՊՀ ՈՒԽ արծաթե հուշամեդալով: 2016թ-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

2016թ-ին ընտրվել է ԵՊՀ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի փոխնախագահ:

2018թ-ից ԵՊՀ ՈՒԽ Ռազմահայրենասիրական հանձնաժողովի նախագահն է:

Հանձնաժողովի քարտուղար՝ Լաուրա Մարտիրոսյան

 

Հանձնաժողովի ակտիվ անդամներն են՝
Արմինե Բալայան
Զեփյուռ Սիրադեղյան
Նարե Վարդումյան
Հասմիկ Չալոյան
Տիգրան Պետրոսյան

Հանձնաժողովի գործունեությունը


Հանձնաժողովի նպատակն է նպաստել ուսանողների ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը, ապահովել բանակ-հասարակություն կապը, ստեղծել ռազմական մշակույթ, զարգացնել ռազմական գիտելիքները և հմտությունները: