Մեր մասին
ՈւԽ նախագահին կից մոնիտորինգի և զարգացման հանձնախումբ
 

Հանձնախմբի ղեկավար` Արման Թամարյան (Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս)

Ծնվել է  1998թ մարտի 9-ին  Ջավախքի  Ծալկայի շրջանի Նարդևան գյուղում:

2004-2007թթ սովորել է  Նարդևանի միջնակարգ դպրոցում:

2007-2010թթ սովորել է  Նվեր Սաֆարյանի անվան համար 164 դպրոցում:

2010-2012թթ սովորել է Երևանի համար 186 դպրոցում:

2012-2016թթ  սովորել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան   ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցում:

2016թ ընդունվել է  ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ: Ակտուարական մաթեմատիկա և ռիսկերի կառավարում բաժի 2-րդ կուրսի ուսանող է:

 

 

  

Հանձնախմբի քարտուղար` Մելանյա Թամազյան

Հանձնախմբի  ակտիվ անդամներն են`

Խաչիկ Աբաջյան
Դայանա Հովհաննիսյան
Նարե Վարդումյան
Կառլեն Լևոնյան

 

Հանձնախմբի գործունեությունը

ԵՊՀ ՈՒԽ  նախագահին կից մոնիտորինգի և զարգացման հանձնախմբի նպատակներն են`

  • Հետևել և մշտադիտարկել Երևանի պետական համալսարանի ֆակուլտետային ուսանողական խորհուրդների աշխատանքները,
  • Հետևել և մշտադիտարկել Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի հանձնաժողովների և հանձնախմբերի աշխատանքները,
  • Գնահատել ուսանողական խորհրդի հանձնաժողովների և ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահների աշխատանքը,
  • Բացահայտել ընթացիկ շեղումներն ու ներկայացնել առաջարկություններ դրանք շտկելու համար,
  • Ներկայացնել զարգացման միջոցառումների պլաններ ուսանողական խորհրդում և առկա ստորաբաժանումներում ներգրաված ուսանողների կարողությունների զարգացմանն ուղղված,
  • Աջակցել ուսանողական խորհրդի նախագահին համակարգելու ուսանողական խորհրդի աշխատանքները:

Հանձնախումբն իր գործունեությունը ծավալում է նշված նպատակների ու խնդիրների շրջանակներում: Այն փոխգործակցում է ԵՊՀ ուսանողական խորհրդի հանձնաժողովների, հանձնախմբերի  և ֆակուլտետային ուսանողական խորհուրդների հետ: