Մեր մասին
Հետազոտական հանձնախումբ
 

Հանձնախմբի նախագահ՝ Սիմոն Մոսիկյան (Սոցիոլոգիայի ֆակուլտետ, 4-րդ կուրս)

Ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 13-ին Երևանում: 2002-2010 թթ. հաճախել է Երևանի Պարյուր Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը: 2010-2013 թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հենակետային վարժարանում: 2013 թվականից մինչ այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում: 2015 թվականից Սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի անդամ է:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ է 2015 թվականից: ԵՊՀ Սոցոիլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի քարտուղարն է 2015 թվականից:
2017 թվականի հունվարից ԵՊՀ Ուսանողական խորհրդի Հետազոտական հանձնախմբի ղեկավարն է:

 

Հանձնախմբի ակտիվ անդամներն են՝

Մանյա Կիրակոսյան
Անի Երիցյան
Օֆելյա Թադևոսյան
Իրինա Եսայան
Վարդան Վարդանյան
Նելլի Աբրահամյան
Ժենյա Թոթոլյան

Հանձնախմբի գործունեությունը

  • Հետազոտական հանձնախմբի նպատակն է հետազոտությունների միջոցով պարզել ԵՊՀ ուսանողների խնդիրները և կարիքները:
  • Հետազոտական հանձնախմբի նպատակն է ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն հավաքել և մշակել, որոնք կծառայեն Ուսանողական խորհրդի ենթակառուցվածքների բարելավմանը:
  • Հետազոտական հանձնախմբի նպատակն է ուսումնասիրել և պարզել ներհամասարանական խնդիրները, որոնք կարող են խոչնդոտել ուսանողական կյանքի բնականանոն գործառնմանը: